ԱԼԱՋԱԼՈՎ (Ալաջալյան) Սիմոն Հովհաննեսի. ծնվել է 1902 թվականի հուլիսի 24-ին (օգոստոսի 6) Բաքվում, բեմանկարիչ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962): Սովորել է Մոսկվայի Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում (1927-1931): 1924-ից աշխատել է Երևանում: Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվան) ձևավորել է Սոլիերի «Տարտյուֆ» (1924), Շեքսպիրի «Օթելլո» (1926), Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (1929), Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1933 և 1952), ԵՌԹ-ում՝ Գրիգոր Յաղջյանի «Ճշմարտություն» (1962) պիեսների և Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետի (1939) բեմադրությունները և այլն: Հեղինակ է «Գեորգի Յակուլով» (ռուսերեն, 1971) գրքի:  Մահացել է 1997 թվականի մայիսի 1-ին Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:         
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am