ԱՔՍԵՆՏՈՎԻՉ Թեոդոր Թեոդորի. ծնվել է 1859 թվականին Բրաշովում (Տրանսիլվանիա), նկարիչ, մանկավարժ: Ավարտել է Մյունխենի գեղարվեստի  ակադեմիան (1882): 1882-1893-ին ապրել է Փարիզում: Հոգեբան, դիմանկարի վարպետ: «Վիկտոր Օստրովսկի» դիմանկարի համար (ցուցադրվել է 1888-ին, Փարիզում) ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ, արժանացել «Օֆիսիե դ՛ակադեմի» տիտղոսին, արժանացել «Պալմ ակադեմիկ» պարգևին: Կրակովի գեղարվեստի ակադեմիայի առաջին ռեկտոր (1930-ից՝ պատվավոր պրոֆեսոր): Հայկական թեման առանձնահատուկ տեղ է գրավել Աքսենտովիչի գործերում («Հայ գաղթականները Լեհաստանում», «Լվովի հայ արքեպիսկոպոս Իսահակ Իսահակովիչը» և այլն): Վենետիկի Մխիթարյանների պատկերասրահում է Աքսենտովիչի «Ինքնանկարը»: Կրակովի Կազիմիր Մեծի հրապարակը վերանվանվել է Աքսենտովիչի անունով (1952): Մահացել է 1938 թվականի օգոստոսի 26-ին:

Գրականության ցանկ
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am