ԱՂԱՎԵԼՅԱՆ Նինա Գեդեոնի. ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 1-ի Կապանում, նկարչուհի: Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը (1983): Աղավելյանի կտավներում արտացոլված Է մարդու և բնության գեղեցիկ ներդաշնակումը («Տիեզերական սեր», կոլաժ, «Կոմպոզիցիա, դրվագ № 2», «Մի օր գարնանը», երեքն էլ՝ 1993, «Հրաշք օր», «Այս կանաչ, կարմիր ծաղիկները», «Վարդաշուշան», երեքն էլ՝ 1994, և այլն): Անհատական ցուցահանդեսներ՝ Գերմանիայում (1991, 1997, 1999), ԼՂՀ-ում, Երևանում (1994), Մոսկվայում (1996):

 
Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am