ԱՂԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ. ծննդյան և մահվան թվերը անհայտ են, V դարի մշակութային գործիչ, Թարգմանչաց շարժման մասնակիցներից: Վասակ Արծրունու որդին: Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի աշակերտներից: Վանահայր է եղել Վասպուրականի վանքերից մեկում, հիմնել է դպրոց: Աշակերտներից էր Ղազար Փարպեցին: Մասնակցել է 449-ին Հազկերտ 11-ի հրովարտակի մերժողական պատասխանի պատրաստմանը:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am