ԱՖԵՅԱՆ Պողոս Պետրոսի. ծնվել է 1924 թվականի ապրիլի 30-ին Պլովդիվում (Բուլղարիա) ռեժիսոր, երգիչ: 1959-1969-ին (ընդհատումներով)՝ Պլովդիվի ժողովրդական օպերայի գլխավոր ռեժիսոր: Բեմադրել Է Վերդիի «Տրուբադուր», «Աիդա», Բիզեի «Կարմեն», Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի» (բուլղարական բեմում առաջին անգամ) և այլն: 1965-1966-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր (Վագների «Տանհոյզեր», Մենոտտիի «Հյուպատոս»): Բեմադրություններ է իրականացրել նաև Վորոնեժի և Կույբիշևի օպերային թատրոններում: Մահացել է 1969 թվականի փետրվարի 18-ին Պլովդիվում:

 
 
Գրականության ցանկ
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am