ԱԴԻԼԽԱՆՅԱՆ Արշակ (Աշիկ) Համբարձումի. ծնվել է 1921 թվականի հուլիսի 13-ին  Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), դերասան: ՎԽՍՀ վաստակավոր արտիստ (1984) գրել է բանաստեղծություններ: Աշխատել է Թբիլիսիի պատանի հանդիսատեսի, 1945-ից՝ հայկական դրամատիկական թատրոններում: Դերերից են՝ Սվիրիդով (Ա. Սոֆրոնովի «Մոսկովյան բնավորություն»), Սարգիս (Սունդուկյանի «Խաթաբալա»), Կզոյան (ժ. Անանյանի «Իմ տունը քո տունն է»), Մուշեղ, Կարո (ժ. Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը», «Բախտավոր մարդիկ») և այլն: Մահացել է 1989 թվականի մարտի 29-ին Թբիլիսիում:

Գրականության ցանկ
 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am