ԱԴԱՄՅԱՆ Արշակ Աբգարի. ծնվել է 1884 թվականի ապրիլի 22-ին (մայիսի 4) Բաքվում, գեղագետ, երաժշտագետ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945): Հ.Ա. Ադամյանի և Ադամյան քույրերի եղբայրը: Սովորել է Բեռլինի Շտեռնի կոնսերվատորիայում (1904-1906), ավարտել Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1910): 1921-1924-ին՝ Թիֆլիսի Հայարտան նախագահ, 1924-1926-ին՝ Երևանի կոնսերվատորիայի տնօրեն, 1936-1943-ին՝ Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստիտուտի գիտական քարտուղար և կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտոր. ֆակուլտետի դեկան: 1950-1956-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և ԵԳԹԻ-ում: Գրել է «Միջնադարյան Հայաստանի գեղագիտական հայացքները» (1955, ռուսերեն) աշխատությունը: Մահացել է 1956 թվականի փետրվարի 17-ին Երևանում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 Статьи об искусстве, М„ 1961; Статьи по эстетике, Е., 1967; Вопросы эстетики и теории ис¬кусства, М., 1978.

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am