ԱՉՅԱՆ Հրանտ Ստեփանի. ծնվել է 1928 թվականի օգոստոսի 19-ին Երևանում, ճարտարապետ: ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972): Ավարտել է ԵՊԻ (1951): 1951-1955 թվականներին աշխատել է Երևաննախագիծ, 1956-1967-ին՝ Հայպետնախագիծ ինստիտուտներում (ավագ ճարտարապետ, խմբի ղեկավար, նախագծի գլխավոր ճարտարապետ), 1967-1990-ին՝ Հայկոմուննախագիծ ինստիտուտի շինարարական ճարտարապետության արվեստանոցի ղեկավար: Հեղինակ Է Մասիսի և Ծաղկահովիտի կենտրոնների կառուցապատման, Երևանի Նժդեհի հրապարակի, Մաշտոցի պողոտայի բնակելի տների, ԵՊՀ մարզական համալիրի, Դիլիջանի կապի տան, գրողների ստեղծագործական տան (Ծաղկաձոր), դպրոցների (Գյումրի, Վանաձոր), մանկական ճամբարների (Կապան, Մեղրի): Աչքի Է ընկել իր նախագծած հյուրանոցներով (Արթիկ, Աշտարակ, Գորիս, Մարտունի, Արմավիր, Հրազդան):

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am