ԱԲՐԱՀԱՄ (ծննդյան և մահվան թվերը անհայտ են), XV դարի 2-րդ կեսի - XVI դարի սկզբի մանրանկարիչ, գրիչ, կազմող: Աշակերտել Է Դանիել Աստվածաբան րաբունապետին (Սևանավանք) և գրիչ Ավագտեր վարդապետին (Բոլորաբերդ անապատ, Սրկղունք, Վայոց ձոր): 1471-1502-ին պատկերազարդել Է 10 մատյան [Ավետարաններ (ձեռագիր № 3409, 2634, 221, 7770, 6865, 5303), Հայսմավուրք (№ 6268), Ճաշոց (№ 2781), Ճառընտիր (№ 942), Շարակնոց (№ 1579), բոլորը՝ Մատենադարանում], որոնցում նկատելի են Գլաձորի մանրանկարչության դպրոցի և Թորոս Տարոնացու ազդեցությունը:

Գրականության ցանկ
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակա-րաններ (կազմ.՝ Լ. Խաչիկյան), մաս 2-3, Ե., 1958-67:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am