ԱԲԵԼՅԱՆ Ալեքսանդր Հարությունի. ծնվել է 1858 թվականի հունիսի 5-ին Շամախիում, դրամատուրգ: Հովհաննես Աբելյանի եղբայրը: Աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Տարազ», «Մուրճ» և այլ պարբերականների: Աբելյանի կատակերգություններն ու դրամաները արտացոլում են մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», «Մկիչի հարսանիքը», 1895, «Նշանվածներ», 1911 և այլն): Մահացել է 1940 թվականի մայիսի 6-ին Դոնի Ռոստովում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am