ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ  Կիմ  Գուրգենի  (31.3.1926,  Գորիս  –  21.1.2002,  Երևան),  ռեժիսոր:  ՀՀ  արվեստի  վաստակավոր  գործիչ  (1967):  Ավարտել  է  ԵԹԻ  (1950):  1926–63-ին`  ԵԵԿԹ,  1964–1971-ին`  ՀՀ  հեռուստաստուդիայի  գլխավոր,   1971–74-ին`  Սունդուկյանի  անվ.  թատրոնի  ռեժիսոր:  1962-ից  դասավանդել  է  ԵԳԹԻ-ում  (պրոֆ.`  1982-ից,  1979-ից`  ամբիոնի  վարիչ):  Հայկական  հեռուստաթատրոնի  հիմնադիրներից:  Բեմադրություններից  են`  Դյուրենմաթի  «Ֆիզիկոսներ»,  Ի.  Բուկովչյանի  «Լուիջիի  սիրտը»  (երկուսն  էլ`  հեռուստաներկայացում),  Ռոզովի  «Երեկոյից  մինչև  կեսօր»,  Սարդուի  և  Մորոյի  «Մադամ  Սան-Ժեն»  (երկուսն  էլ`  Սունդուկյանի  անվ.  թատրոն)  ևն:  Նկարահանել  է  «Սայաթ-Նովա»  գեղ.  հեռուստաֆիլմը  (1960):  

 

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 159-160:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am