Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Հայ մանրանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում


Հայ մանրանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում: Միջնադարյան հայ գեղանկարչության պատմության մեջ բացառիկ տեղ է գրավում Սարգիս Պիծակ <<Աննայի աւետումը>> (1365-ի 1374-ի միջև):մանրանկարչությունը, որի մեզ հասած առաջին նմուշները IX-X դարերից են: Պատկերազարդված հնագույն հայերեն ձեռագիրը «Մլքե թագուհու Ավետարանն» է, որն ընդօրինակվել ու զարդանկարվել է 851 թ. և հետագայում եղել է Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կնոջ՝ Մլքե թագուհու սեփականությունը: XI դ. Անիում և նրա շրջակա վանքերի ձեռագրական կենտրոններում ստեղծված պատկերազարդ գրչագրերը վկայում են ինքնատիպ մանրանկարչական դպրոցի գործունեության մասին: Հայ մանրանկարչությունը նոր վերելք է ապրում XII դ. վերջին և XIII դարում, որը բացատրվում է բուն Հայաստանում և Կիլիկիայում դիտվող հարաբերական կայունությամբ: Առանձնապես բարձր նվաճումների են հասնում Կիլիկյան Հայաստանի վարպետները: Հիմնվելով ազգայինԹորոս Ռոսլին <<Լևոն արքայազնի և Կեռան արքայադստեր պատկերը>> ավանդույթների վրա և ստեղծագործաբար օգտվելով բյուզանդական մանրանկարչության հարուստ փորձից՝ նրանք ստեղծում են գրքի գեղարվեստական ձևավորման ինքնատիպ ոճ: Կիլիկյան մանրանկարչության փառքն են կազմում XIII-XIV դդ. վարպետներ Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի ստեղծագործությունները:

Զարգացած ավատատիրության պատմաշրջանի հայկական մշակույթն իր պատշաճ տեղն ունի միջնադարյան քաղաքակրթության գանձարանում, որ միջազգային հռչակ վայելող արժնքներ է ստեղծել բազմազան բնագավառներում:

                                                                                                         

 

                                                                                               Մարգարյան Հ.

 

Տես նաև՝

Հայկական մշակույթը զարգացած ավատատիրության շրջանում:

 Հայ պատմագրությունը զարգացած ավատատիրության շրջանում: 

Հայ փիլիսոփայությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Իրավական ակտերը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ գեղարվեստական գրականությունը զարգացած ավատատիրության շրջանում:

  Հայ ճարտարապետությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ քանդակագործությունը և որմնանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am