Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Գիտությունը (XIX դար-XX դարի սկիզբ)

 Գիտությունը (XIX դ.- XX դարի սկիզբ): XIX դ. - XX դ. սկզբին զգալի առաջընթաց է կատարում գիտությունը, ընդ որում առավել աչքի րնկնող հաջողություններն արձանագրվում են հայագիտության բնագավառում: Հայոց պատմության, լեզվի, մատենագրության, Հայաստանի աշխարհագրության հետազոտության ասպարեզում ամենակարևոր ձեոքբերումներր երկար ժամանակ կապված էին մնում Մխիթարյան միաբանության արդյունավետ գործունեության հետ: XIX դ. սկզբին Հայաստանի պատմությանն ու աշխարհագրությանը նվիրված հանզամանալից հետազոտություններ ով հանդես է գալիս Ղուկաս Ինճիճյանը: Հովսեփ Գաթրճյանն աչքի ընկավ դասական հայերենին նվիրված լեզվաբանական արժեքավոր հետազոտություններով: Ղևոնդ ԱլիշանՆա նաև առաջինն էր, որ շարադրեց և 1849-1852 թթ. հրատարակեց համաշխարհային պատմության երկհատոր մի ձեռնարկ:

XIX դ. հայագիտությունն առավել խոշոր հաջողությունների է հասնում Ֆրանսիայում: Ասպարեզ են մտնում ականավոր գիտնականներ էդուարդ Դյուլորիեն, Վիկտոր Լանդլուան և Մարի Բրոսսևն, ընդ որում վերջինս տեղափոխվում է Ռուսաստան և արդյունավետ գործունեություն ծավալում Հայոց և վրաց պատմության հետազոտության ու բանասիրության բնագավառում: 

XIX դ. վերջին փորձեր արվեցին Հայաստանի պատմության ամբողջական պատկերը ներկայացնելու ուղղությամբ: Ստեփան Պալասանյանի «Պատմություն Հայոց. սկզբից մինչև մեր օրերը» աշխատությունը, որն առաջին անգամ լույս տեսավ 1890 թ, և երկար տարիներ հաջողությամբ ծառայեց որպես ուսումնական ձեռնարկ: Անտոն Գարադաշյանը իր քառահատոր «Քննական պատմություն հայոց» աշխատությամբ վերլուծում էր հայոց պատմության ընթացքր՝ վաղնջական ժամանակներից մինչև V դարի վերջերը նա հայ քննական պատմագիտության հիմնադիրն է: Ականավոր հայագետներ Բարսեղ Սարգիսյանը ևՆիկողայոս Ադոնց Կարապետ Տեր-Մկրտչյանը շարադրեցին միջնադարյան հայ աղանդավորական շարժումներին նվիրված արժեքավոր ուսումնասիրություններ:

XIX դ. երկրորդ կեսին հայագիտության ասպարեզում աչքի ընկնող աշխատանքներ են կատարվում Ռուսաստանում և Եվրոպայի համալսարանական կենտրոններում: Հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանության, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինի դերը: Նրա սաներից՝ Քերովբե Պատկանյանը արդյունավետ գործունեություն ծավալեց Ս. Պետերբուրդի համալսարանում և հանդես եկավ հին շրջանի պատմությանը, լեզվին ու մատենագրությանը նվիրված մեծարժեք ուսումնասիրություններով: Լազարյան ճեմարանում Մկրտիչ Էմինի գործը շարունակեց նրա մյուս աշակերտը՝ Գրիգոր Խալաթյանցը: Իր ամբողջ կյանքում երբեք Հայաստանը չտեսած՝ նրա կերպարի կերտմանը նվիրվեց անվանի բանաստեղծ և խոշոր Հայագետ-պատմաբան Ղևոնդ Ալիշանը: Առանձնապես նշանավոր են միջնադարյան Հայաստանի առանձին նահանգներին («Շիրակ», «Այրարատ», «Սիսական») վերաբերող նրա բազմահատոր աշխատությունները: Կյանքի վերջին տարիներին Ալիշանը հրատարակության պատրաստեց «Հայապատում» երկհատոր ծավալուն աշխատությունը, որը խոշոր ներդրում է Հայ միջնադարյան պատմագրության հետազոտության բնագավառում;

XX դ. սկզբին հայ պատմագիտությունը հասավ նոր հաջողությունների. ստեղծվեցին տեսական բարձր մակարդակով ու վերլուծական ուղղվածությամբ աչքի ընկնող Մաղաքիա Օրմանյանբազմաթիվ աշխատություններ: Միջնադարյան Հայաստանի պատմությանն ու հայ բանասիրությանը նվիրված կոթողային աշխատություններ գրեց Ս. Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցը՝ ականավոր կովկասագետ հայագետ Նիկողայոս Մառի սանը: 1908 թ, նա ռուսերեն լույս րնծայեց հայագիտության գլուխգործոցներից մեկը՝ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը: Այդ հիմնարար հետազոտության մեջ հեղինակն անդրադարձել է Հայաստանում ավատատիրության պատմության հիմնահարցերին, երկրի պատմական աշխարհագրությանր, հայ-բյուզանդական հարաբերություններին 1920 թ. հետո Ադոնցն ապրում և ստեղծագործում էր Լոնդոնում, Փարիզում, ապա Բրյուսելում: Իր աշխատությունները տպագրել է միջազգային հեղինակավոր հանդեսներում:

Լեոն (Առաքել Բաբախանյան) թողել է պատմագիտական, գրականագիտական և հրապարակախոսական մեծածավալ ժառանգություն, գրել է նաև գեղարվեստական արժեքավոր գործեր: Պատմաբանը անդրադարձել է XIX դ. հայ հասարակական- քաղաքական պատմությանը, բազմիցս մեկնաբանել է (որոշ դեպքերում նաև սխալ դիրքերից) հայկական հարցը, հեղինակել է հայ մշակույթի պատմությունը լուսաբանող մի շարք աշխատություններ: XX դ. սկզբին նա ծրագրել էր շարադրել Հայաստանի ամբողջական պատմությունր, սակայն չհասցրեց լիովին իրականացնել իր մտահղացումր: Կենդանության տարիներին Լեոն տպագրեց իր «Հայոց պատմություն» կոթողային աշխատության միայն առաջին հատորը,  իսկ հաջորդ երկու հատորները լույս տեսան նրա մահից հետո 1912-1927 թթ. հրատարակվում է Կ. Պոլսի նախկին պատրիարք Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատում» եռահատոր աշխատությունը, որը ներկայացնում է Հայոց եկեղեցու պատմությունը սկզբից մինչև XX դ. սկզբները: Եկեղեցու պատմությունը դիտարկելով որպես հայոց պատմության առանցք՝ գիտնականը հանգամանորեն լուսաբանել է կաթողիկոսական աթոռների, աղանդավորական շարժումների, քաղաքական կարևոր անցուդարձերի պատմությունը:

Դարասկզբին իր գիտական գործունեությամբ աչքի ընկավ նաև Գարեգին Հովսեփյանը, որը մի շարք աշխատություններ նվիրեց հայ միջնադարյան մշակույթի, հատկապես մանրանկարչության, գրչության արվեստի, հնագրության, ճարտարապետության և շինարարական արվեստի հետազոտությանը: Ավելի ուշ լույս տեսավ գիտնականի գլուխգործոցը՝ «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ» եռահատոր աշխատությունը:

 

                                                                                           Մարգարյան Հ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am