ԳԱՍՊԱՐՅԱՆ (Խաչատրյան) Գոհար Միքայելի. ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 14-ին Կահիրեում: Երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո): ՀՀ (1953), ԽՍՀՄ (1956) ժողովրդական  արտիստ: Սոցիալական աշխատանքի հերոս (1984): Ծննդավայրում սովորել է Է. Ֆելդմանի ն Վ. Կարրոյի մոտ: 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948-ին հայրենադարձել Է: 1949-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: 1964-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1973-ից): Գասպարյանն ունի լայն ձայնասահման, անբասիր տեխնիկա, ձայնն առանձնանում է ճկունությամբ, երանգների հարստությամբ, անցումների թեթևությամբ: Գասպարյանի արվեստին հատուկ են ստեղծագործության գաղափարագեղ. բովանդակության խոր դրսևորումը և համոզիչ իմաստավորումը:

Դերերգերից են՝ Անուշ, Շուշան (Ա. Տիգրանյանի «Անուշ»,«Դավիթ Բեկ»), Օլիմպիա, Կարինե (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»«Լեբլեբիջի Հոր-հոր աղա»), Գոհար (Հ. Ստեփանյանի «Հերոսուհի»), Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Մարգարիտ (Գունոյի «Ֆաուստ»), Լակմե (Դելիբի «Լակմե»), Լյուչիա (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»), Նորմա (Բելլինիի «Նորմա»), Մարֆա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»): Հարուստ է Գոհար Գասպարյանի համերգային երկացանկը (Բախ, Հենդել, Մոցարտ, Շտրաուս, Գրիգ, Գլիեր, Չայկովսկի, Ռախմանինով, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտաս և այլն): Մահացել է 2007 թվականի մարտի 16-ին Երևանում: 

ՀԽՍՀ (1959-63), ԽՍՀՄ (1966-74) ԳԽ պատգմավոր: ԽՍՀՄ (1951), ՀՀ (1965) Պետական մրցանակներ, ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1997):

Գրականության ցանկ 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 263:

Թադեվոսյան Ա., Գոհար Գասպարյան, Ե., 1959:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am