ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ Ռոզալիա Վարդանի (18.9.1925, Դիլիջան - 26.3.1986, Երևան), կինոռեժիսոր, սցենարիստ: ՀԽՍՀ արվեստի վաստկավոր գործիչ (1967): Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1950): 1950-ից՝ Հայֆիլմի, 1955-ից՝ Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայի ռեժիսոր: Նկարահանել է կինոհանդեսներ, շուրջ 60 վավերաֆիլմեր՝ «Մարտիրոս Սարյան» (1955, 1961), «Բարեկամների մեղեդիները» (1965), «Հանդիպում վաղորդյան աստղի հետ» (1967), «Վահան Տերյան» (1969, սցենարի համահեղինակ), «Արամ Խաչատրյան» (1981), «Հայաստան՝ թատրոնների երկիր» (1984), «Ծնունդ» (1986, սցենարը՝ Ֆրանգուլյանի) և այլն:

Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 693:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am