ՖՐԵՆՍԻՍ (Գազանջյան) Առլեն Սարգսի (17.9. 1908, Բոստոն - 31.5.2001, ՍանԱռլեն Ֆրենսիս Ֆրանցիսկո), դերասանուհի: Սովորել է Նյու Յորքի Գիլդ դրամատիկական դպրոցում: 1937-ից աշխատել է ռադիոյում, թատրոնում (գլխավոր դերերով հանդես է եկել «Մորաքույր Ջենի»«Դանտոնի մահը»«Առյուծը ձմռանը»«Չին-Չին» և այլ ներկայացումներում), 1950-ից՝ հեռուստատեսությունում, ստեղծել է 10-ից ավելի հաղորդումներ («Տունը»«Առլին Ֆրենսիս շոու» և այլն), խմբագրել ԷնԲիՍի ընկերության «Հոմ» հեռուստահանդեսը: Նկարահանվել է «Ֆեդորա»«Բեմահարթակի մարզիչը»«Մեկ, երկու, երեք» ֆիլմերում:

Արժանացել է «Տարվա կին» (1973) տիտղոսին:
 

Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 694:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am