ՖԵԹՎԱՃՅԱՆ Արշակ Աբրահամի [1.10.1866, Տրապիզոն - 7.10.1947, ք. Մեդֆորդ Արշակ Ֆեթվաճյան <<Անի. Մայր տաճարը>> (1905): Հայաստանի ազգային պատկերասրահ:(Նյու Յորքի նահանգ), 1948-ին աճյունը տեղափոխվել է Երևան], նկարիչ: Ավարտել է Կ. Պոլսի գեղարվեստի վարժարանը (1887), սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում (1887-91): 1891-ին մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգայինԱրշակ Ֆեթվաճյան <<Մանուկ Հայաստան>>: Հայաստանի ազգային պատկերասրահ: ցուցահանդեսին: 1891-95-ին ստեղծագործել է Վիեննայում, ապա՝ Ս. Պետերբուրգում, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ: Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական ճարտարապետական հուշարձաններ, ստեղծել ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ գործեր: Հեղինակ է նաև դիմանկարների, հայոց պատմության, դիցաբանական, ազգագրական թեմաներով գործերի, հայկական, մանրանկարներից ընդօրինակումների: Կատարել է Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցու Արշակ Ֆեթվաճյան <<Անի. Աղջիկների ամրոցը>> (1908): Հայաստանի ազգային պատկերասրահ:որմնանկարչական և քանդակագործական ձևավորումները, Կուսանաց անապատի Ս. Ստեփանոս, Արմավիրի Ս. ԳևորգԱրշակ Ֆեթվաճյան <<Երեք կնոջ դիմանկար>>: Հայաստանի ազգային պատկերասրահ: եկեղեցիների վերաշինությունը, պատրաստել Կարսի Ս. Գրիգոր եկեղեցու բեմը, դուռը ևն: Ֆեթվաճյանն առավել ճանաչվել է «Արևելյան փոստ»«Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան», ՀԱՊ), «Ղևոնդ Ալիշան»«Վենետիկի Ս. Մարկոսի տաճարը»«Մատթեոս Իզմիրլյան» կտավներով: 1922-ից ապրել է ԱՄՆ-ում:

Անհատական ցուցահանդեսներ՝ Բաթումում (1899), Թիֆլիսում (1900-08), Պյատիգորսկում և Բաքվում (1902), Փարիզում (1919, 1920), Լոնդոնում (1921), ԱՄՆ-ում (1922-23), Երևանում (1956):

Կտակի համաձայն՝ գործերը հանձնվել են ՀԱՊ-ին:


Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 692:


Տես նաև՝

Տեսադարան (Արշակ Ֆեթվաճյան)

Շրջագայութիւն նկարչաց աշխարհին մէջ, ՀԱ, 1892. N" 1-6, 9-11, 1893, N9 3: Իմ մտքերը, Բոստոն, 1941:

Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958:

Տեր-Մանուելյան Ա.. Նկարիչ Արշակ Ֆեթվաճեան, Բեյրութ, 1966:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am