ՖԱԶԼՅԱՆ Պերճ Հայկի (ծ. 4.12.1926, Կ. Պոլիս), դերասան, ռեժիսոր: Ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան և Կեդրոն, վարժարանները, քաղաքապետարանի թատրոնի դասընթացները, 1944-ից մասնակցել է նույն թատրոնի ներկայացումներին: 1965-67-ին կատարելագործվել է Փարիզում: 1951-ից գործել է Բեյրութում: 1959-ին հիմնել է Փափազյան թատերախումբը (ղեկավարել է մինչև 1971-ը), 1963-ին՝ Լիբանանյան արաբական թատրոնը, 1971-ին՝ «Ազատ բեմ» սեփական թատերախումբը: 1976-ին հաստատվել է Մոնրեալում, կազմակերպել «Հայ բեմ» թատերախումբը, հանդես եկել Կանադայի և ԱՄՆ-ի քաղաքներում, նաև Լոնդոնում:

Բեմադրություններից են՝ Պանյոլի «Տոպազ», Շանթի «Հին աստվածներ», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը», Մոլիերի «Տարտյուֆ» («Խաչագողը»), Գոգոլի «Ամուսնություն» ևն. խաղացել է բոլոր ներկայացումներում: ՀՀ հեռուստաթատրոնում բեմադրել է «Քարիտեզճին» (ըստ Երուխանի «Ձուկին փոխարեն» պատմվածքի, 1986): Նկարահանվել է լիբանանյան և եգիպտական կինոյում («Մատանի վաճառողը»«Պահակի աղջիկը» ևն): 


Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 690:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am