ՖԱՐՄԱՆՅԱՆՑ, բալետի արտիստներ, բալետմայստերներ:

Գեորգի Կարապետի Ֆարմանյանց [4.11.1921, ք. Բեժեցկ (ՈԴ Տվերի մարզ) - 11.7. Գեորգի Ֆարմանյանց1995, Մոսկվա]: ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1951): Ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը (1962-ից՝ դասատու): 1940-62-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնի մենապարող,Գեորգի Ֆարմանյանց 1962-84-ին՝ ԽՍՀՄ բանակի Ա. Վ. Ալեքսանդրովի անվ., 1984-95-ին՝ Մոսկովյան ռազմական օկրուգի երգի և պարի անսամբլների բալետմայստեր: Դերապարերից են՝ Շչելկունչիկ, Ծաղրածու (Չայկովսկու «Շչելկունչիկ»«Կարապի լիճը»), Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ֆիլիպ (Ասաֆևի «Փարիզի հուրը»), Օդապարիկներ վաճառող (Օրանսկու «Երեք հաստլիկներ») ևն: Ֆարմանյանի պարն աչքի է ընկել հստակությամբ, սլացիկությամբ, թռիչքի անսովոր բարձրությամբ: Նկարահանվել է «Մեծ համերգ» (1951) կինոնկարում:

Եվգենյա Կարապետի Ֆարմանյանց (ծ. 1920, ք. Բեժեցկ): ՌԽՖՍՀ վաստակավոր Եվգենյա Ֆարմանյանցարտիստ (1968): ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ: Գեորգի Ֆարմանյանի քույրը: Ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը (1959-ից՝ դասատու, ամբիոնիԵվգենյա Ֆարմանյանց (դրվագ <<Կուզիկ Քուռկիկ>> բալետից, 1949 թ.) վարիչ, պրոֆ.): 1938-59-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնի մենապարուհի: Դերապարերից են՝ Կոլումբինա (Գլիերի «Պղնձե հեծյալը»), Զլյուկա (Պրոկոֆևի «Մոխրոտը») ևն: Մենապարերով հանդես է եկել նաև Մինկուսի «Դոն Կիխոտ», Գլազունովի «Ռայմոնդա», Չայկովսկու «Քնած գեղեցկուհի»«Կարապի լիճ» բալետներում, Բորոդինի «Իշխան հզոր», Գլինիկայի «Ռուսլան և Լուդմիլա», Վերդիի «Տրավիատա» և այլ օպերաների բալետային տեսարաններում:

 

Գրականության ցանկ

 «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 691-692:

Г Фарманянц, M.. 1953 (Буклет).

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am