ՖԱՀՐԱՏ [Գևորգյան Խաչատուր, 1867, գ. Դիրաքլար (այժմ՝ գ. Կառնուտ՝ ՀՀ Շիրակի մարզում) - 1921, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)], աշուղ: Երեք տարեկանում կուրացել է: Աշուղական արվեստում հմտացել է Ֆիզահու մոտ: 1884-ին ստացել է վարպետի կոչում: Համապատասխան երգեր հորինելով՝ ներկայացրել է Րաֆֆու, Աբովյանի, Ծերենցի, Մուրացանի պատմավեպերը: Հորինել է հերոսապատում ասքեր՝ ձգտելով բարձրացնել ժողովրդի ազգային ոգին:


Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 690:

Տես նաև՝

Երգիչ Ֆահրատի ողբերն ու հառաչանքները, Ալեքսանդրապոլ, 1908:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am