Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Դպրոցը (XIX դար-XX դարի սկիզբ)

 Դպրոցը (XIX դար-XX դարի սկիզբ): Պատմական պայմանների փոփոխությունը պահանջ առաջադրեց ստեղծել նոր, ժամանակի ոգուն համապատասխանող դպրոցներ: Կրթական համակարգում աստիճանաբար թուլացավ եկեղեցու ազդեցությունը, մտցվեցին ուսուցման առաջադիմական մեթոդներ, աշխարհականացվեցին դասավանդվող առարկաները:

1810 թ, վաճառական Նիկողայոս Աղաբաբյանը Աստրախանում հիմնադրում է Աղաբաբյան դպրոցը: Թեև դպրոցը պահվում էր հայերի միջոցներով, բայց 1822 թ. այն անցավ իշխանությունների տնօրինության ներքո: Սովորողները գլխավորապես հայ երեխաներ էին, բայց դասավանդումր կատարվում էր հիմնականում ռուսերեն: Դպրոցի բացման առաջին տարիներից, ավելի քան մեկ տասնամյակ, այստեղ արդյունավետ գործունեություն է ծավալել անվանի մանկավարժ Սերովբե Պատկանյանը:

Ռուսաստանում բարձր դիրքի հասած նշանավոր արդյունաբերողներ և կալվածատերեր Լազարյանների տրամադրած միջոցներով 1815 թ. Մոսկվայում բացվում է Լազարյան ճեմարանը, որը կոչված էր դաստիարակելու  հայ մտավորականության մի նոր սերունդ, նաև պատրաստել արևելյան լեզուների հմուտ մասնագետներ: Ճեմարանի հիմնադիրների նպատակն էր նպաստել արևելյան երկրների հետ հաղորդակցության սերտացմանը և Արևելքի ժողովուրդների քաղաքակրթության հետագոտությանը: Լազարյան ճեմարանը դեպի իրեն էր ձգում ուսումնատենչ հայ պատանիներին ինչպես Կովկասից ու Արևմտյան Հայաստանից, այնպես էլ հեռավոր երկրներից, անգամ' Հնդկաստանից: Որբ ու աղքատ երեխաների ուսուցման համար Լազարյաններր և ճեմարանի Հոգաբարձուները հրատարակում էին հայ իրականության մեջ առաջին անգամ ստեղծված դասագրքեր, թարգմանական ու ինքնուրույն աշխատություններ: Ճեմարանում դասավանդել են հայ մշակույթի նշանավոր դեմքեր Հարություն Ալամդարյանր, Ստեփան Նազարյանը, Միքայել Նալբանդյանը, Սմբատ Շահազիզը, Մկրտիչ Էմինը և ուրիշներ: Շրջանավարտները արգասավոր գործունեություն էին ծավալում հայկական դպրոցներում, թերթերի ու ամսագրերի խմբագրություններում: Լազարյան ճեմարանը միաժամանակ նաև արևելագիտական խոշոր կենտրոն էր, ուր իրենց կրթությունն են ստացել բազմաթիվ ռուս նշանավոր արևելագետներ:

Ռուսաստանի հայաշատ քաղաքներից կրթական կարևոր կենտրոն էր նաև Նոր Նախիջևանը: Այստեղ դպրոցական կյանքը կանոնավոր կերպարանք է ընդունում 1830-ական թթ., երբ քաղաքում գործունեություն են ծավալում Լազարյան ճեմարանի սաները, ինչպես նաև Սերովբե Պատկանյանի որդին՝ Գաբրիել Պատկանյանը: XIX դ. սկգբներին դպրոցներ բացվեցին նաև Ղրիմի հայաշատ բնակավայրերում: 1858-1871 թթ. Թեոդոսիայում գործում էր Խալիբյան արական ուսումնարանը, որը ժամանակի հայտնի կրթական կենտրոններից էր: 

Արևելահայության կրթական կյանքում բացառիկ դեր է խաղում Թիֆլիսը: XIX դ. սկզբին այստեղ արդեն կային մի քանի փոքր դպրոցներ: 1814 թ. Թիֆլիսի թե մի առաջնորդ է նշանակվում Ներսես Աշտարակեցին: Նա համառ ջանքեր է գործադրում հիմնելու այնպիսի կրթական կենտրոն, որը մոտ գտնվեր Հայաստանին և սերտորեն կապված լիներ հայ իրականությանը: 1815 թ, նա քաղաքի հոգևոր կենտրոններից մեկում՝ Վանքում, բացում է դպրոց, որտեղ նախնական կրթութություն են ստանում նաև Մեսրոպ Թաղիադյանը, Խաչատուր Աբովյանը և Ստեփանոս Նազարյանը: Այնուամենայնիվ, Այսրկովկասի հայկական գլխավոր կրթական կենտրոնի դերն ամբողջ XIX դարի ընթացքում պատկանում էր 1824 թ. Թիֆլիսում բացված դպրոցին, որն ի պատիվ Ներսես Աշտարակեցու 1861 թ. կոչվեց Ներսիսյան; Առանձնապես բեղմնավոր էր դպրոցի գործունեության առածին հնգամյակր, երբ նրա տեսուչն էր ականավոր բանաստեղծ ու հասարակական գործիչ Հարություն Ալամդարյանր: Նրա հեռանալուց և առավել ևս 1837 թ. թեմական վարժարանի վերածվելուց հետո դպրոցի կյանքում անկում է տեղի ունենում; Դպրոցի նոր վերելքր սկսվեց XIX դ. կեսերին և կապված էր հայտնի մանկավարժ Պետրոս Շանչյանի անվան հետ: 1851-1857 թթ. վարելով դպրոցի տեսչի պաշտոնր՝ նա հիմնովին բարելավեց կրթական գործի դրվածքը: Դպրոցական ծրագրում տեղ գտան մի շարք նոր առարկաներ (բնական գիտություններ, ընդհանուր պատմություն, ֆրանսերեն), արգելվեցին մարմնական պատիժները: 1861 թ. դպրոցը կառավարվում էր ժողովրդի կողմից րնտրված հոգաբարձուների միջոցով: Այդ առաջադիմական սկղբունքր հետզհետե տարածում գտավ արևելահայ բոլոր դպրոցներում: Դպրոցի սաներից շատերր, այդ թվում Խաչատուր Աբովյանը և Ստեփանոս Նազարյանը, իրենց կրթությունը շարունակում են ռուսական ու եվրոպական համալսարաններում: Ներսիսյան դպրոցի շրջանավարտները խոշոր նպաստ են բերել Հայկական մշակույթի տարբեր բնագավառների զարգացման գործին:

Լազարյան ճեմարանը և Ներսիսյան դպրոցը այն կենտրոններն էին, որտեղ մշակվում էր հայ աշխարհիկ գրական լեզուն, թեև երկու ուսումնական հաստատություններում էլ սկզբնական շրջանում դասավանդման հիմնական լեզուն գրաբարն էր:

XIX դ. առաջին երեսնամյակից դպրոցական կյանքի աշխուժացում է դիտվում նաև Արևելյան Հայաստանի գավառներում: Պետական գավառային դպրոցներ են հիմնադրվում Շուշիում (1830), Ախալցխայում (1831). Երևանում (1832), Նախիջևանում (1837), Ալեքսանդրապոլում (1847): 1836 թ., ռուսական կառավարության հաստատած կանոնադրության («Պոլոժենիե») համաձայն հայոց եկեղեցուն իրավունք է տրվում արևելահայ թեմերում բացել թեմական դպրոցներ, որոնք պետք է ունենային միջնակարգ դպրոցի մակարդակ: 1837 թ. հիմնադրվեցին Երևանի, հաջորդ տարում՝ Շուշիի և Աստրախանի թեմական դպրոցներր: Նախատեսված էր, որ այդ դպրոցներր պետք է հոգևորականներ պատրաստեին, ուստի սովորելու համար սկզբում ընդունում էին միայն հոգևորականների երեխաներին: Հետագայում այդ սահմանափակումր վերացվեց: Սկզբնական շրջանում առարկաների մի մասը դասավանդվում էր ռուսերեն: Այդ դպրոցներում տիրապետող էր եկեղեցական ոգին: Թեմական դպրոցների դերն ու հասարակական կշիռն աճեց 1870-1880-ական թվականներին, երբ ավելացան դասավանդվող առարկաները, իսկ ուսուցումը գերաղանցապես ղարձավ հայերեն: Երևանի թեմական դպրոցն իր երկարամյա գործունեությամբ խոշոր դեր կատարեց Արարատյան դաշտի բնակչության մտավոր ու հասարակական զարգացման ասպարեզում, իսկ Արցախի հայության համար նույն նշանակությունն ունեցավ Շուշիի թեմական դպրոցր: Թեմական դպրոցների թվին էր պատկանում նաև 1881 թ. Նոր Նախիջևանում բացված դպրոցր: Թեմական դպրոցները փաստորեն ղարձել էին միջնակարգ աշխարհիկ կրթություն ստանալու կենտրոններ, որտեղ հիմնականում ուսուցիչներ էին պատրաստում:

1874 թ, էջմիածնում հիմնադրվեց Գևորգյան հոգևոր ճեմարանը, որն ուներ երկու բաժին: Դասարանական բաժինը թեմական դպրոցի ծավալ ուներ, իսկ լսարանական բաժնում սաները ստանում էին բազմակողմանի, այդ թվում՝ հիմնավոր հայագիտական կրթություն: Գևորզյան ճեմարանում դասավանդում էին բազմաթիվ նշանավոր գիտնականներ, հոգևորականներ, արվեստի գործիչներ: Հակառակ նպատակադրմանը՝ ճեմարանի սաները գործունեություն էին ծավալում ոչ միայն եկեղեցական ասպարեզում, այլ դառնում էին նաև աշխարհիկ գործիչներ:

1860-ական թթ. սկզբներից բացվում են նաև իգական դպրոցներ: Պերճ Պռոշյանը հիմնադրեց Շուշիի (1864) և Երևանի Գայանյան (1866) դպրոցները: Երևանի և Թիֆլիսի Գայանյան (բացվել է 1869 թ.) դպրոցներր շուտով ձեռք բերեցին միջնակարգ դպրոցի աստիճան և աչքի ընկան մանկավարժներ պատրաստելու գործում:

Արևմտահայ իրականության մեջ առաջին միջնակարգ դպրոցը 1838 թ. բացված Սկյութարի (Կոստանդնուպոլիս) ճեմարանն էր, որի ծրագիրը կազմված էր եվրոպական դպրոցների օրինակով: Խոշոր կրթական կենտրոն էր դեռևս 1799 թ. Զմյուռնիայում հիմնադրված Մեսրոպյան դպրոցը, որը գոյատևել է մինչև 1922 թ. և փակվել քաղաքի հայկական համայնքի վերացման հետ միաժամանակ: Այստեղ դասավանդել են ժամանակի հայտնի մանկավարժներ, իսկ սովորողների թվում եղել են հետագայում հայտնի դարձած մի շարք նշանավոր հասարակական ու մշակութային գործիչներ: Արևմտահայության կրթական կյանքում (Կոստանդնուպոլսում և այլուր) կարևոր դեր էին խաղում Մխիթարյան միաբանության ջանքերով գործող դպրոցները: Հնդկահայ մեծահարուստներ Սամվել Մուրադի և էդուարդ Ռափայելի միջոցներով 1834 և 1836 թթ. բացվեցին Մուրադյան և Ռափայելյան դպրոցները: Առաջինը հիմնականում գործել է Փարիզում, երկրորդը՝ Վենետիկում: 1870 թ. Մուրադյան դպրոցր տեղափոխվեց Վենետիկ, և Մխիթարյան վանքի ենթակայությամբ ստեղծվեց Մուրադ-Ռափայելյան միացյալ վարժարանը: Հնդկահայերի միջավայրում առավել նշանավոր կրթական կենտրոնը 1821 թ. Կալկաթայում հիմնադրված Մարդասիրաց ճեմարանն էր, որն ուներ իր տպարանը: Երկսեռ աշակերտներով այդ դպրոցը արդյունավետ գործունեություն է ծավալ ել գերազանցապես հնդկահայերի և պարսկահայերի շրջանում:

Արևմտահայ դպրոցում որոշակի առաջընթաց է սկսվում 1863 թ. թուրքական իշխանությունների կողմից հայոց ազգային սահմանաղրության հաստատումից հետո; Կոստանդնուպոլսում գործող մի շարք դպրոցներից նշանավոր էր պատրիարք Ներսես Վարժապետյանի հիմնադրած Կեդրոնական վարժարանը: Բուն Արևմտյան Հայաստանում առավել հայտնի կրթական հաստատություններ էին 1881 թ. Կարինում բացված Սանասարյան վարժարանը և Վանում գործող Կեդրոնական, Երկրագործական, Երամյան վարժարանները: 1889 թ. Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Արմաշի վանքում բացվեց Արմաշի դպրեվանքը, որը բարձրագույն հոգևոր ուսումնական հաստատություն էր և արևմտահայերի համար ունեցավ նույն նշանակությունը, ինչ Գորգյան ճեմարանր արևելահայերի կյանքում: XIX դ. երկրորդ կեսին բազմաթիվ բարեկարգ դպրոցներ բացվեցին նաև Արևմտյան Հայաստանի այլ քաղաքներում (Խարբերդ, Կեսարիա, Մուշ, Սեբաստիա): Արևմտյան Հայաստանում գործում էին նաև կաթոլիկական ու բողոքական դպրոցներ: Արևմտահայերի կրթական գործը աբդուլհամիդյան վարչակարգի ծանր պայմաններում բախվում էր անասելի դժվարությունների:

XIX դ. վերջերին և XX դ. սկզբին ցարական իշխանություններն անօրինակ հալածանքներ սկսեցին հայկական դպրոցների դեմ: 1880-֊ական և 1890-ական թթ. կեսերին ցարիզմը ժամանակավորապես փակեց Հայկական եկեղեցու տնօրինությանը հանձնված դպրոցների մեծ մասը: Միայն հայության բուռն ելույթները ստիպեցին Նիկոլայ II-ին 1905 թ, օգոստոսի 1-ին Հայոց եկեղեցուն վերադարձնել նրանից խլված ունեցվածքը և կրթական գործով զբաղվելու հնարավորությունը, որոնցից նա զրկվել էր 1903 թ. հունիսի 12-ի չարաբաստիկ օրենքով:

 

                                                                                                          Մարգարյան Հ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am