Դպրոցը XVII-XVIII դարերում: XVII-XVIII դդ. հայկական մշակույթի վերանորոգվող կյանքի ամենաուշագրավ երևույթներից էր դպրոցական կյանքի զարթոնքը: Հայաստանի տարբեր շրջաններում և գաղթավայրերում հիմնվում են մի քանի դպրոցներ, որոնք կարևոր դերակատարումներ ունեցան հայ մշակույթի զարգացման Մխիթար Սեբաստացիբնագավառում: Նշանավորներից էր Էջմիածնի դպրոցր, ուր դասավանդում էին հմուտ ուսուցչապետներ Ոսկան Երևանցին, Սիմեոն Ջուղայեցին, Ստեփանոս Լեհացին և ուրիշներ: էջմիածնի դպրոցի նոր վերելքը սկսվում է 1763 թվականից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցու խանքերի շնորհիվ: Համբավավոր էին նաև Բաղեշի Ամիրդոլու վանքի, Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի և այլ դպրոցներ:

Հայ դպրոցի և ընդհանրապես մշակույթի զարգացման բնագավառում վիթխարի է Մխիթար Սեբաստացու (1676-1749) և նրա հիմնադրած Մխիթարյան միաբանության բոլորանվեր դերը: 1701 թ. Մխիթարն իր ութ գաղափարակից աշակերտներով Կ. Պոլսում հիմնադրել է կաթոլիկական միաբանություն՝ նպատակ ունենալով զարկ տալ դպրոցական կյանքին: Երկար դեգերումներից հետո 1717 թ. նա միաբանությունը տեղափոխում է Վենետիկի Ս. Ղազար կղզի, որտեղ շուտով սկսում է գործել նաև վանական դպրոց: Դպրոցի սաները տիրապետում էին բազմաթիվ լեզուների ևՍ. Ղազար կղզի հիմնավոր գիտելիքներ էին ձեռք բերում: Մխիթարյան միաբանների գիտական ու մանկավարժական աննախադեպ գործունեության արդյունքներից էին քերականական և բառարանագրական երկերը, հայ միջնադարյան հեղինակների գործերի հրատարակությունները, բնագիտական աշխատությունները: Միաժամանակ կազմակերպվում է մատենադարան, որն արագորեն հարստանում է արժեքավոր ձեռագիր մատյաններով:

Ավելորդ չէ այստեղ մեջբերել անգլիացի ականավոր բանաստեղծ Ջորջ Բայրոնի խոսքերը, որ նա նոթագրել է 1816 թ. Ս. Ղազար այցելելուց հետո. «Այս մարդիկ մի հարստահարված և բարձրատոհմ ազգի կրոնավորներ են, ազգ, որը հրեաների և հույների պես տարագիր է եղել՝ առանց առաջինների ինքնամեկուսացման և վերջինների ստրկամտության: Թերևս դժվար է գտնել մի ազգի տարեգրություն, որն ավելի զերծ լինի արատավոր ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունն երբ խաղաղության արգասիք են, իսկ արատները՝ բռնադատման հետևանք»:

 

                                                                       Մարգարյան Հ.

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am