ՉՈՒԼՈՅԱՆ Ժիրայր էդուարդի (27.2.1918, Կահիրե - 12.12.1992, Լոս Անջելես), նկարիչ: Դեկորատիվ-կիրառական արվեստի ներկայացուցիչ (ոսկերիչ-արծաթագործ): 1946-ին հայրենադարձել է: Աշխատել է Երևանի ոսկերչական ֆաբրիկայում, ստեղծել է պերճանքի բարձրարվեստ առարկաներ՝ հիմնականումՈսկետառ «Հայոց այբուբենը» (հեղինակներ՝ Բաղդասար Արզումանյան, Ժիրայր Չուլոյան, 1976 թ.): արծաթից, 1961-ից՝ գեղարվեստի կոմբինատի գլխավոր  նկարիչ:

Չուլոյանը Հայաստանում սկզբնավորել է հուշանվերային գեղ. կերտվածքների արտադրությունը (այդ թվում մեդալիոններ՝ «Տիգրան Մեծ», «Հայուհի»): Վարպետությամբ է կերտել «Զարթոնք» (1967, արծաթ) սկուտեղը, Վազգեն Ա-ի շքեղ պնակեն (1959, ոսկի, ադամանդ, սուտակ)՝ Գրիգոր Լուսավորչի արծնանկարով, ասան (1962), ադամանդակուռ, ոսկետառ «Հայոց այբուբենը» (1976), «Խաչը» (1979), կաթողիկոսի «Խաղաղության դեսպան» գավազանը (1980), Հայաստանի զինանշանը՝ հայոց մայրաքաղաքների թվարկմամբ (1982, բոլորը՝ ճարտարապետ Բ. Արզումանյանի հետ), «Արծիվ» (1958) կրծքազարդը, «Սկիհը» (1965, բոլորը՝ ոսկի, ականակուռ):

Չուլոյանը նոր մակարդակի է բարձրացրել հայ ոսկերչական արվեստը: Գործերից պահվում են ՀԱՊ- ում և աշխարհի մի շարք թանգարաններում:

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  297-298:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am