ՉՈՒԲԱՐ (Չուբարյան) Գևորգ Հովհաննեսի [1.11. 1864, Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով ք.-ի շրջագծում) - 29.9.1930, Դոնի Ռոստով], դերասան, թարգմանիչ, գրող: 1872-ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարան, ավարտել ՄՊՀ իրավաբանական բաժինը: 1882-ից ակտիվ մասնակցել է Նոր Նախիջևանի մշակութային կյանքին, եղել Դրամատիկ, արվեստը սիրողների ընկերության երկարամյա նախագահը: Աչքի է ընկել բնութագրական դերերով՝ Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Իվանուշ (է. Բախչիսարայցյանի «Մոտնի նշանտուք») ևն: Դոնի Ռոստովի Ադամյանի անվ. թատրոնի հիմնադիրներից (1922): Հեղինակ է պիեսների («Սանդուխտ», «Ոսկի և սեր», «Հրդեհ» ևն), օպերետների («Մարո», «Արևելքի աստղը»), արձակ գործերի («Փշրված կյանք»), թարգմանությունների:

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 295:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am