ՉԹՉՅԱՆ Գեղունի Հովհաննեսի (ծ. 30.8.1929, Լենինական), կոմպոզիտոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980): Պրոֆեսոր (1990): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1953): 1971-ից դասավանդում Է նույն կոնսերվատորիայում: Գրել է Բալետային սյուիտ (1954), «Յոթ մանկական սիմֆոնիկ պատկերներ» (1964), «Բարի լույս» նախերգանքը (1967, Համամիութենական մրցույթի 1-ին մրց.՝ 1968, Մոսկվա), «Հայաստան» կամերային սիմֆոնիան (1988), կոնցերտներ՝ ձայնի (1963), ջութակի (1976), դաշնամուրի (1981, երեքն էլ՝ նվագախմբի հետ) համար, «Հայկական խորաքանդակներ» դաշնամուրային շարքը (1972), կանտատներ երգչախմբի համար («Իմ Հայաստան», 1959, «Տարվա եղանակներ», 1973), «Անհայտ զինվորը» պոեմ-ռեքվիեմը (1975), խմբերգեր, սոնատներ, ռոմանսներ, 9 վոկալ շարքեր (Հ. Շիրազի, Ս. Կապուտիկյանի, Պ. Սևակի, Ա. Իսահակյանի, Վ. Դավթյանի, Ե. Չարենցի և այլոց խոսքերով), մանկական, երգեր, պիեսներ:


Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 286:

Տես նաև՝

Սիմոնյան Ց., Գեղունի Չթչյանը մանուկներին, Ե., 1973:

Аматуни Ш , Жизнь и творчество Гегуни Читчян. Е.. 2003.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am