ՉԹՉՅԱՆ Ավետիք Մկրտչի (ծ. 23.1.1962, Գյումրի-28.06.2012), նկարիչ: Ավարտել է ԵԳՈՒ (1983), ԵԳԹԻ (1992): Ստեղծել է հիմնականում նատյուրմորտներ («Մայր խնձոր», 1990, «Խաչելություն», «Ձկներով նատյուրմորտ», երկուսն էլ՝ 1992, «Ադամ-Եվա», «Անվերջություն», «Դատավճիռ», երեքն էլ՝ 1995, «Ծաղիկներով նատյուրմորտ», 2000, «Նատյուրմորտ լիմոնով», «Նռներով նատյուրմորտ», երկուսն էլ՝ 2002, «Երաժշտություն», 2003, ևն), որոնք աչքի են ընկնում գունային ֆիգուրատիվ հստակությամբ, լակոնիկ և խորհրդանշական արտահայտչամիջոցներով:

Մասնակցել է միջազգային ցուցահանդեսների (Նյու Յորքի «Արտ-էքսպո», 2004, ևն):

Անհատական  ցուցահանդես՝ Բեյրութում (1995):

 

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 285-286:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am