ՉՈՐԵՔՉՅԱՆ Թորգոմ Ստեփանի (1.1.1910, Սեբաստիա - 5.6.1977, Երևան), Դ. Վարուժանի կիսանդրին Երևանում՝ համանուն դպրոցի առջև (1972 թ., քանդակագործ՝ Թորգոմ Չորեքչյան):քանդակագործ: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1963): 1922-ից ապրել է Սալոնիկում (Հունաստան), 1925-ին հայրենադարձել: Ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (1937): Ուշագրավ են ակադ-ներ Վ. Համբարձումյանի (մարմար), Մ. Թումանյանի (բրոնզ, երկուսն էլ՝ 1952, ՀԱՊ), գրականագետ Գ. Լևոնյանի (1944, փայտ, Գավառի դրամատիկ, թատրոն), բանվոր Ա. Մուրադյանի (1959, բրոնզ, ՀԱՊ-ի էջմիածնի մասնաճյուղ), Դ.Վարուժանի (1972, բրոնզ, Երևանի համանուն դպրոցի առջև) դիմաքանդակները:

 
 
Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 294:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am