ՉՈԼԱԽՅԱՆ Իզա Գուրգենի (ծ 20.2.1936. Երևան), ճարտարապետ: Գ. Տ. Չոլախյանի դուստրը, Հ. Գ. Պողոսյանի կինը: Ավարտել է ԵՊԻ (1959): Համահեղինակների հետ Չոլախյանի նախագծերով Երևանում իրականացվել են Հայէներգոցանցշին տրեստի շենքը (1960), բազմահարկ բնակելի տներ (1964), Նորքում՝ Երքաղխորհրդի ընդունելությունների տան վերակառուցումը (1967), ՀՊՖԿԻ հանրակացարանը (1976). Պարույր Սևակի տապանաքարը Զանգակատուն գյուղում (1972), 50-ից ավելի հուշատախտակներ (1961-2004)՝ ճարտարապետներ Ն. Բունիաթյանի, Ա. Սաֆարյանի, Գ. Աղաբաբյանի, նկարիչներ Հ. Կալենցի. Հ Խաչվանքյանի, Ա. Բեքարյանի, Մ. Սարյանի, դերասաններ Հ. Ներսիսյանի, Դ. Մալյանի. Գ Ջանիբեկյանի, բժիշկներ Հ. Քեչեկի, Բ. Ֆանարջյանի, կոմպոզիտոր Ա. Սաթյանի, դիրիժոր Մ. Թավրիզյանի, երգիչ Շ. Տալյանի. Վ.Հ. Համբարձումյանի հուշաքարերը Երևանում և Բյուրականում (1998), Սպիտակում՝ բնակելի տներ (1998), Մոսկվայում՝ Հ. Թումանյանի հուշատախտակը բանաստեղծի անվ. հրապարակում (1969) ևն: 1993-ին Երևանում բացվել է «Գեղագրությունը ճարտարապետության մեջ»՝ Չոլախյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 293:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am