ՉՄՇԿՅԱՆ Սաթենիկ [Տեր-Աբրահամյան Եղիսաբեթ, 1849, Թիֆլիս - 24.12.1907 (6.1.1908). Թիֆլիս], դերասանուհի: Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից: Գ. Հ. Չմշկյանի կինը: 1883-ից հանդես է եկել որպես երգչուհի, ապա՝ Գ. Չմշկյանի թատերախմբում: Աչքի է ընկել բնութագրական և դրամատիկ, դերերով, հատկապես Գ. Սունդուկյանի պիեսներում՝ էփեմիա, Շուշան («Պեպո»), Խամփերի, Մարքրիտ («Խաթաբալա») ևն: Ա. Ծերեթելին բարձր է գնահատել Շուշանիկի (Հ. Կարենյանի «Շուշանիկ», վրաց.) դերակատարումը: Չմշկյանը մասնակցել է Անդրկովկասի հայաշատ վայրերում կազմակերպված ներկայացումներին: Դերերից են նաև՝ Պորցիա, էմիլիա (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Օթելլո»), Դորիմեն (Մոլիերի «Բռնի ամուսնություն») ևն:

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 291:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am