ՃԻՎԱՆՅԱՆ Մկրտիչ Հովհաննեսի. ծնվել է 1848 թվականին Կոստանդնուպոլսում, նկարիչ: Մասնագիտացել է Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային վարժարանում, ապա՝ ֆրանսիացի նկարիչ Մասոնի մոտ (1871-1873), կատարելագործվել Իտալիայում (1876-1879): 1894-1905-ին ապրել Է Օդեսայում, Սանկտ Պետերբուրգում:Մկրտիչ Ճիվանյան- <<Մայրամուտ ծովի վրա>> (1900-ական թթ.): Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Ստեղծել է Ոսկեղջյուրի և Բոսֆորի ափերը պատկերող ռոմանտիկ, բնապատկերներ («Գարուն», «Ալեհույզ ծովը փոթորկից առաջ» (1894), «Ֆեներիի փարոսը», «Լորդ Բայրոնի երազը», «Առավոտը ծովի վրա»): Վարպետորեն է վերարտադրել օդի և լույսի համադրումն ու դրանց ելևէջումների նյութականությունը: 1860-ական թվականներին Կ. Պոլսում ձևավորել է թատերական ներկայացումներ, մասնակցել ճարտարապետներ Պալյանների կառուցած շենքերից մի քանիսի ներքին հարդարմանը: Մահացել է 1906 թվականի փետրվարի 14-ին Կոստանդնուպոլսում:

 Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am