ՉԻՆԱՐՈՎ Ռուբենս [Մսերյան Ռուբեն Զարմայրի, 21.4(3.5). 1869, Մոսկվա - 12.1.1943, Մոսկվա), դերասան, դրամատուրգ: ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1935): 1884-ից խաղացել է Օդեսայի, Խարկովի, Կիևի, Մոսկվայի թատրոններում, 1921-ից հանդես է եկել էստրադայում: Ճանաչվել է կատակերգակական դերերով [Բոբչինսկի (Գոգոլի «Ռևիզոր»), Միտրոֆան (Ֆոնվիզինի «Տհասը») ևն): Հեղինակ է շուրջ 49 պիեսի, թարգմանությունների և փոխադրումների: Չինարովի «Թանկագին համբույր» պիեսը բեմադրվել է Մոսկվայում (1897), Ստավրոպոլի հայկական թատրոնում (1921), Ալեքսանդրապոլում (երիտասարդ դերասանների կոլեկտիվ, 1923, ևն): Թատերական հոդվածներում անդրադարձել է Պ. Ադամյանի, Ս. և Ա. ՍաՖրազյանների և այլոց գործունեությանը:

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 289:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am