ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆ (Չիլինգիրյան) Լևոն Նորայրի (ծ. 24.5.1948, Նիկոգիա), ջութակահար: 1960-ից բնակվում է Լոնդոնում: Ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջը (1969), ապա դասավանդել: 1971-ին ստեղծել է «Չիլինկիրյան» լարային քառյակը: Ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում՝ որպես մենակատար՝ լավագույն նվագախմբերի հետ, և քառյակի կազմում: Երկացանկում՝ արևմտաեվրոպական կոմպոզիտորների, նաև Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Տ. Մանսուրյանի, Ա. Հովհաննեսի, Ա. Ասլամազյանի և այլոց երկերից: 1996-ից ղեկավարում է նաև շվեդական «Կամարատա Ռոման» լարային նվագախումբը: 1989-ից համերգներով պարբերաբար հանդես է գալիս Հայաստանում: 2000-ին Երևանում կազմակերպել է երիտասարդ ջութակահարների հանրապետական  1-ին մրցույթը:

Բեթհովենի անվ. (1969), Մյունխենի (1971) մրցույթների 1-ին մրցանակներ:

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 289:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am