ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ Սուրեն Գրիգորի (1918, Կարս - 12.11.1997, Երևան), նկարիչ: ՀՀՍուրեն Չիլինգարյան «Սպասող նավակներ» (1969): Հայաստանի ազգային պատկերասրահ: վաստակավոր նկարիչ (1980): Ավարտել է ԵԳՈՒ (1939), ԵԳԻ (1950): Ստեղծագործել է հաստոցային նկարչության բնագավառում, հատկապես բնանկարի ժանրում: Գործերից են՝ «Բակ Ծաղկաձորում» (1953), «Խաղաղ երեկո» (1963), «Ապարանի նոր ջրամբարը» (1967), «Արագած» (1970) ևն:

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 288:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am