ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ Արմեն Արշակի [5.1.1910, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) - 5.4.1986, Երևան), նկարիչ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր  գործիչ (1960): Սովորել է Արմեն Չիլինգարյան «Լռություն»: Հայաստանի ազգային պատկերասրահ:Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում (1927-31): 1931-37-ին՝Արմեն Չիլինգարյան «Բնանկար անապատում.Եգիպտոս» (1961 թ.): Հայաստանի ազգային պատկերասրահ: Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ.) նկարիչ, ապա՝ գլխավոր նկարիչ, 1962-67-ին՝ ՀԱՊ-ի տնօրեն, 1937-ին և 1966-ից՝ ԵՌԹ գլխավոր նկարիչ: Ձևավորել է Շիլլերի «Սեր և խարդավանք» (1935), Շիրվանզադեի «Պատվի համար» (1939, երկուսն էլ՝ Սունդուկյանի անվ. թատրոն), Ա. Արբուզովի «Գիշերային խոստովանություն» (1967), Լոպե դե Վեգայի «Պարտիզպանի շունը» (1969), Բ. Նուշիչի «Տիկին մինիստրուհին» (1981, բոլորը՝ ԵՌԹ) ներկայացումները: Չիլինգարյանի երփնագիր գործերից են՝ «Ընթերցող աղջիկը» (1946), «Ավետ Գաբրիելյան» (1949), «Վահրամ Փափազյան» (1951), «Հարո Ստեփանյան» (1952), «Աշտարակի հին կամուրջը» (1960). «Բնակավայր անապատում» (1961, բոլորը՝ ՀԱՊ) ևն:

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 286:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am