ՇԻՇՄԱՆՅԱՆ Ռաֆայել Մարտիրոսի [15.6. 1885, գ. Լիճք (Խարբերդի նահանգի Ակնա գավառ) - Ռաֆայել Շիշմանյան <<Էսպալիոն. Գետափի տները>> (1934): Հայաստանի ազգային պատկերասրահ:8.4.1959, Երևան], նկարիչ, արվեստաբան:  ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956): Ավարտել Է Կ.Պոլսի Կեդրոն, վարժարանը (1907): 1908-իցՌաֆայել Շիշմանյան <<Տեսարան Շտոսվիրից. Ալզաս>> (1938): Հայաստանի ազգային պատկերասրահ: բնակվել Է Փարիզում, սովորել գեղարվեստի և զարդարվեստի ազգային վարժարաններում, միաժամանակ հետևել Ժյուլիեն ակադեմիայի դասընթացներին (1908-13): 1912-ից մասնակցել Է ֆրանսիական ցուցահանդեսների: Հայ արվեստագետների «Անի» խմբակցության նախաձեռնողներից Էր: Հիմնականում աշխատել է հաստոցային գեղանկարչության բնագավառում (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ): Վաղ շրջանին («Գյուղական փողոց»,1911, «Կոնկառնո», 1921, «Մոզել գետի տեսարանը Լիվերտոնից», 1922, «Ավինյոնի հին կամուրջը», 1930, Ռաֆայել Շիշմանյան <<Հին ամրոց-ագարակ. Ֆլոժակ. Էսպալիոն>> (1937): Հայաստանի ազգային պատկերասրահ:«Էսպալիոնի հին կամուրջը», 1937, բոլորը՝ ՀԱՊ) բնորոշ է անմիջական լուսավոր տրամադրությունը: Փարիզում ստեղծել է որմնանկարներ՝Ռաֆայել Շիշմանյան <<Նիվ գետի ափերը անձրևից հետո>> (1933): Հայաստանի ազգային պատկերասրահ: Նուպարյան մատենադարանի դահլիճում (1920-ական թթ ), Հայ ուսանողների տանը (1930-ական թթ.): Ստեղծել է նաև զարդարվեստի, գրքի գրաֆիկայի գործեր: 1930-ին Շիշմանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայ ազատ արվեստագետների միությունը, որի անընդմեջ նախագահն էր:

Եղել է ՀՕԿ-ի վարչության անդամ, «Հայ ազգային ճակատ» (1945-ից՝ «Հայ ազգային միություն) կազմակերպության վարչության անդամ և Ռաֆայել Շիշմանյան <<Գյուղի մուտքը. Կամարե-սյուր-մեր>> (1924): Հայաստանի ազգային պատկերասրահ:գեղարվեստական հանձնախմբի նախագահ: 1947-ին հայրենադարձել է: 1947-ին՝ ՀՆՄ, 1951-ից՝ նախագահության անդամ: Ստեղծել է «Գորիս» (1954), «Ծաղիկներ» (1958, մասն, սեփականություն, Երևան), «Ինքնանկար» (1948, ՀԱՊ) և այլ գործեր: Հեղինակ է «Էդգար Շահին» (1956), «Բնանկարը և հայ նկարիչները» (1958) գրքերի:

 

Անհատական ցուցահանդես՝ Երևանում (1948): Շիշմանյանի գործերը պահվում են ՀԱՊ-ում, Երևանի, էջմիածնի, Գյումրու թանգարաններում, մասն, հավաքածուներում:

 


Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  263:

 

Տես նաև՝

Տեսադարան (Ռաֆայել Շիշմանյան)

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am