ՃԳՆԱՎՈՐՅԱՆ Լորիս Հայկազի. ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 13-ին քաղաք Բորուջերդում (Իրան), դիրիժոր, կոմպոզիտոր: Սովորել Է Թեհրանի կոնսերվատորիայում (1950-1954, ջութակ), ավարտել Վիեննայի երաժշտական ակադեմիան (1961, ջութակ, կոմպոզիցիա), կատարելագործվել ԶալցբուրգիԼորիս Ճգնավորյան Մոցարտեումում (1963-1964) և Միչիգանի համալսարանում (1965-1966): 1970-1975-ին՝ Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրեն և ներկայացուցիչ-կոմպոզիտոր, օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, Փեհլևի մշակութային հիմնադրամի գլխավոր երաժշտական տնօրեն: 1975 թվականից ապրել և աշխատել Է Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում: 1978-ին Լոնդոնում հիմնել Է Հայ երաժշտության ինստիտուտ: 1989-ից գործել է Հայաստանում: 1989-2000-ին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Կազմակերպել է սիմֆոնիկ երաժշտության փառատոներ («Աշխարհը և մենք», «Արամ Խաչատրյան-90», «Եղեռնից մինչև անկախություն...»), «Հոգևոր երաժշտության ժամ» համերգաշարը և այլն: 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ժամանակ հիմնել Է Գյումրու մշակութային կենտրոնը (1992-ից՝ սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր գեղարվեստական ղեկավար), նույն թվականին Երևանում՝ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, 1994-ին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախումբըԳրել է 3 օպերա («Աղավնու վանքը», 1961, «Ռոստամ և Զոհրաբ», 1962 64, «Փարդիս և Փարիսա», 1972), 3 բալետ («Ֆանտաստիկ», 1958-61, «Սիմորգ», 1975, «Օթելլո», 1984). օրատորիաներ, 5 սիմֆոնիա, կոնցերտներ, նվագախմբային սյուիտներ, խմբերգեր, կինոերաժշտություն և այլն: Պարգևատրվել է «Հոմայուն» (1971, Իրան), Հայ Եկեղեցու Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ (1978) շքանշաններով, ՀՀ Մովսես Խորենացու մեդալով (1996), իսկ 1991 թվականին արժանացել է  Երևանի պատվավոր քաղաքացի կոչմանը:

Ճգնավորյանի քույրը՝ Արշալույս Հայկազի Ճգնավորյան-Այզենբաուեր.ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 13-ին Բորուջերդում, քիմիական գիտությունների դոկտոր: Եղել է ՄԱԿ-ի արդի տեխնոլոգիայի բաժնի տնօրեն:

 Գրականության ցանկ  

«Ով ով է: Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ,  գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am