ՉԵՐՔԵՋՅԱՆ Լևոն Վաղինակի (10.4.1927, ԹիՖլիս - 3.8.2000, Երևան), ճարտարապետ: ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1981): Ավարտել է ԵՊԻ (1959): 1959-88-ին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում. 1979-89-ին՝ արվեստանոցի ղեկավար, 1966-72-ին, միաժամանակ՝ ԵՊԻ դասախոս: Եղել է Աբովյան ք-ի գլխավոր հատակագծի նախագծի գլխավոր ճարտարտարապետը (1961-70): Համահեղինակ է վարչահասարակական կենտրոնի (1968-78), Ալավերդու Սանահինի սարահարթի կառուցապատումների (1959-62). Դիլիջանում (1964), Գագրայում (1964), Սևանի ափին (1965), Արզնիում (1967), Երևանում (1970) կառուցված առողջարանների ու պանսիոնատների, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի (1981, ՀՀ Պետական մրցանակ՝ 1985) նախագծերի: «Տարվա լավագույն կառույց» համամիութենական  ստուգատեսի դափնեկիր և ոսկե մեդալ (1982):

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 285:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am