ՉԵՄԲԵՐՋԻ (Չեմբերջյան) Նիկողայոս Կարապետի [11(24) 8.1903, Ցարսկոյե Սելո (այժմ՝ ք. Պուշկին՝ ՌԴ Լենինգրադի մարզում) - 22.4.1948. Մոսկվա], կոմպոզիտոր: Բաշկիր. ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1944): Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1928): 1931-32-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում: Գրել է «Տաջիկական սյուիտ» (1932), «Ուզբեկական սյուիտ» (1938), «Պարային սյոփտ» սիմֆոնիկ նվագախմբի համար (1940), «Կարլուգաս» («Ծիծեռնակ»)՝ բաշկիր, առաջին օպերան (1941, բեմ.՝ 1942), լարային կվարտետներ, «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը (1944), «Հայկական երգեր» ձայնի և լարային կվարտետի համար (1945), թատերական երաժշտություն, մշակել հայկական, ռուսական, ուզբեկական, տաջիկական, մոլդովական, բաշկիր, ժողովրդական երգեր:

ԽՍՀՄ Պետական  մրցանակ (1946):
 
Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 284:

Տես նաև՝

Поляновский Г. А., Н. К. Чемберджи, М.-Л.. 1947.



 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am