ՉԵՔԻՋՅԱՆ Հովհաննես Հարությունի (ծ. 23.12. 1928, Ստամբուլ), խմբավար, դիրիժոր, երաժշտական, հասարակական գործիչ: ՀՀ (1967), ԽՍՀՄ (1978) ժողովրդական արտիստ: Պրոֆեսոր (1982): Ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան (1951) և բարձրագույն բաժինը (1961), կատարելագործվել Փարիզի «էքոլ նորմալ դը մյուզիք»-ում: 1947-ին Ստամբուլում ղեկավարել է սիմֆոնիկ նվագախումբ, 1957-ին կազմակերպել «Չեքիջյան» հայկական երգչախումբը, 1958-61-ին՝ Ստամբուլի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և պետական երգչախմբի գլխավոր դիրիժոր: 1961-ին հայրենադարձել է: 1961-ից՝ Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1982-87-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար: 1975-ից դասավանդում է կոնսերվատորիայում: Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, ղեկավարել Է աշխարհի 54 սիմֆոնիկ նվագախմբեր: Չեքիջյանը վոկալ-սիմֆոնիկ երկերի հեղինակ է:

Երևանի պատվավոր քաղաքացի (2001): ՀԽՍՀ (1970), ԽՍՀՄ (1975) Պետական մրցանակներ: ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (1996): Էկոլոգ.  միջազգային ակադեմիայի անդամ (2001):

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 285:


Տես նաև՝
Դավթյան Ս.. Հովհաննես Չեքիջյան. արվեստագետն ու քաղաքացին. Ե., 2000:


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am