ՉԵԲՈՏԱՐՅԱՆ Գայանե Մովսեսի (8.11.1918, Դոնի Ոոստով - 16.1.1998, Մոսկվա), կոմպոզիտոր, մանկավարժ: Պրոֆ. (1977): ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965): Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի ստեղծագործ, և դաշնամուրի բաժինները (1943): 1947-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Գրել է դաշնամուրային տրիո (1945), «Հայաստան» պոեմ-կանտատը (1947), Պրելյուդներ (1948), «Տոնակատարություն» սիմֆոնիկ պատկերը (1950), «Պոլիֆոնիկ ալբոմ պատանեկության համար» (1972), Դաշնամուրի կոնցերտ (1980), լարային 2 կվարտետ (1988, 1989), «Պրելյուդների և ֆուգաների շարք՝ հայկական ժողովրդական երաժշտության ձայնակարգերում» (1979, 1986), խմբերգեր, վոկալ երկեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ:


Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 284:

Տես նաև՝

Полифония в творчестве А. Хачатуряна, Е.. 1969;

X. Кушнарев. Л.. 1990.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am