ՉԱՈՒՇՅԱՆ Լևոն Ալեքսանդրի (ծ. 10.5.1946, Երևան), կոմպոզիտոր: Պրոֆ. (2003): Ա. Հ. Չաուշյանի որդին: Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական (1969), դաշնամուրի (1970) բաժինները: 1973-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում: 1979-85-ին՝ ՀԿՄ վարչության քարտուղար, 1985-91-ին՝ փոխնախագահ, 1995-ից՝ Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահ: Գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան (1984, հանրապետ. մրցույթի 1-ին մրցանակ՝ 1985), սիմֆոնիկ երկու պոեմ (1969, 1971), դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի (1964-73), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1971), ֆլեյտայի և կամերային նվագախմբի (1979) համար կոնցերտներ, 4 կվարտետ [1980, 1983 («Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մրց.՝ 1983, Փարիզ), 1988, 1994], գործիքային սոնատներ, ռոմանսներ (Ա. Իսահակյանի խոսքերով), վոկալ շարքեր, խմբերգեր:

 

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 283:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am