ՉԱՈՒՇՅԱՆ Ալեքսանդր Հակոբի (5.7.1917, Դիլիջան - 7.2.1991, Երևան), թավջութակահար, մանկավարժ: Պրոֆ. (1984): ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1960), ՀԽՍՀ արվ. վաստակավոր գործիչ (1983): Լ. Ա. Չաուշյանի հայրը: Սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (1937-41), ավարտել Երևանի կոնսերվատորիան (1942): 1949-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Սաներից են Վ. Սարաջյանը, Լ. Մուրադյանը, Վ. Բարթիկյանը և ուր.:Հանդես է եկել մենահամերգներով: Հեղինակ է «Թավջութակի ձեռնարկի» (1968, 1985):


Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 283:

 

Տես նաև՝
Բուդաղյան Ա., Ալեքսանդր Չաուշյան, Ե., 1995:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am