ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, շենքերի ու այլ կառույցների և նրանց համալիրների նախագծումը և շինարարությունը, նյութական արտադրության և գեղարվեստական ստեղծագործության բնագավառ: Ճարտարապետական շինությունները մարդու կյանքի Ուրարտուի գլխավոր աստված Խալդին նվիրված Մուծածիրի տաճարըև աշխատանքի համար անհրաժեշտ միջավայր են ստեղծում և ծառայում հասարակության գեղագիտության պահանջներին: Ճարտարապետության զարգացման բազմադարյան պատմության ընթացքում արտադրական ուժերին, գիտության և տեխնիկայի մակարդակին, բնական և սոցիալ-կենցաղային պայմաններին ու ազգային մշակույթների առանձնահատկություններին համապատասխան մշակվել են շենքերի կառուցվածքների բազմազան տիպեր (հիմնականներն են բնակելի, հասարակական, արտադրական շենքերը), ձևավորվել գյուղական և քաղաքային բնակավայրերի տեսակները և նրանց հատակագծման սկզբունքները (տես Քաղաքաշինություն): Ճարտարապետության պատմության ընթացքում ստեղծվել և կիրառվել են նոր շինարարական նյութեր (թրծված աղյուս, բետոն, երկաթբետոն ևն), մշակվել և կատարելագործվել տարբեր կառուցատարրեր (գեղարվեստորեն վերաիմաստավորված սյունահեծանային համակարգը Հին Հունաստանում, թաղերը և գմբեթները Հին Հռոմում և Հայաստանում, քարե հիմնակմախքը պատերի թեթևացրած լիցքով գոթական ճարտարապետությունում, մետաղական և երկաթբետոնե կառուցատարրերը XIX-XX դդ.): Լինելով արվեստի կարևորագույն բնագավառներից մեկը ճարտարապետությունը արտացոլել է նրա բոլոր ժանրերի համար ընդհանուր գեղարվեստաոճական զարգացումը, մշակել կառույցներում գեղանկարչության և քանդակագործության օգտագործման հնարքներ (արվեստների համադրություն):

Ճարտարապետությունը հայ ժողովրդի մշակույթի կարևոր բաղադրիչներից է նրաԶորաց դաշտի մենհիրները (Քարահունջի հնագույն աստղադիտարան) կոթողային հուշարձաններում ցայտուն արտահայտվում են հայ արվեստի ազգային ինքնատիպությունը, բարձր մակարդակը և գեղարվեստական հարուստ ավանդները: Հին և միջնադարյան Հայաստանի ճարտարապետության հիմնական շինանյութը քարն է (տուֆ, բազալտ, գրանիտ), որով հարուստ է Հայկական լեռնաշխարհը: Հայ ճարտարապետության ազգային յուրահատկությունը, բացի բնական պայմաններից (կլիմայի ու տեղանքի բազմազանություն, երկրաշարժամետություն), կացութաձևից, ժողովրդական ավանդներից ու տեղական արմատներից, պայմանավորված է նաև Հայաստանի շինարարական քարերի, հատկապես տուֆի, բացառիկ բազմազանությամբ և գեղագիտականն ու մեխանիկական առանձնահատկություններով: Հայկական լեռնաշխարհում ճարտարապետությունը հիմնավորվել է քարի դարում: Մ.թ.ա.  Ill հազարամյակի 1- ին կեսին Հայաստանում սկզբնավորվել է կոթողային ճարտարապետությունը: Մոխրաբլուրում պեղումներով բացվել է Այսրկովկասի հնագույն պաշտամունք, կառույցը: Հայաստանում մ.թ.ա. Ill—I հազարամյակներում կառուցվել են բնակելի և պաշտպանական հորինվածքներըզուգակցող բնակավայրեր՝ բերդշեններ, կիկլոպյան կառույցներ, մետաղագործական կենտրոններ (Մեծամոր): Բրոնզեդարյան շրջանում բարձր զարգացման են հասել մեգալիթյան հուշարձանները, որոնցից խիստ առանձնահատուկ, Հայկական լեռնաշխարհից դուրս չհանդիպող, ջրի պաշտամունքին նվիրված մենհիրներ են վիշապները: Մեգալիթյան կառույցների եզակի համալիր է Ջորաց դաշտը (Երիվարաց դաշտ) Սիսիանում, որտեղ զուգակցվում են դրանց բոլոր տիպերը: Նախնադարյան համայնական հասարակարգի շրջանում Հայկական լեռնաշխարհում մշակված ճարտարապետական և շինարարական ավանդները, ամրոցների և բնակատեղիների հորինվածքային սկզբունքները հետագայում իրենց զգալի ազդեցությունն են ունեցել Հին Արևելքի առաջավոր երկրներից մեկի՝  Արարատյան (Վանի) թագավորության ճարտարապետության զարգացման վրա (մ.թ.ա. IX-VI դդ.): Արարատյան թագավորությունն ունեցել է  բարձր զարգացած շինարարական արվեստ, որն 

Զվարթնոցի տաճարը

արտահայտվել է քաղաքաշինության, բնակարանաշինության, ամրոցաշինության մեջ, հատկապես քարի մշակման գործում: Քաղաքաշինության ուշագրավ առանձնահատկությունն է մի շարք խոշոր վարչատնտեսական կենտրոններում միաժամանակ երկու միջնաբերդի առկայությունը (Հայկաբերդ, Անձավ, Արգիշտիխինիլի, մայրաքաղաք Տուշպա): Քաղաքներն ունեցել են ուղղանկյուն հատակագիծ: Նրանց քաղաքաշինության սկզբունքների մասին լրիվ պատկերացում են տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում պեղված էրեբունի, Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի քաղաքները, Արագած ամրոցը: Միջնաբերդի համալիրներում կարևոր տեղ են գրավել պալատները, որոնց բաղադրիչ մասը՝ սյունազարդ սրահը (ապադան), ավելի ուշ լայնորեն տարածվել է հարևան Իրանում: Թեյշեբաինիի բազմաբաժին բնակելի տունն այդ ժամանակաշրջանի տիպային ճարտարապետության եզակի նմուշ է: Այն ուղղակիորեն իրեն նմանվող օրինակներ չունենալով Հին Արևելքում՝ արդյունք էր պետական բնակարանաշինության  և հատկանշում է մ.թ.ա. VIII դ. Հայաստանում ճարտարապետական մտքի զարգացման բարձր մակարդակը: Տիպականացումը վերաբերում էր նաև պաշտամունք, շենքերին, տաճարների մեծ մասն ունի միանման խորանարդաձև ծավալային հորինվածք (Պատնոց, Ռուսախինիլի, Կայալիդէրե, Ոսկեբլուր): Մուսասիրի տաճարը (մոտ մ.թ.ա. 800 թ.) իր ճակտոնով և արտաքին ճակատ ճակատների օրդերային կառուցմամբ այդ հորինվածքի հնագույն օրինակն է, որը հիմք է ծառայել անտիկ ճարտարապետության համար:

Հելլենիստական Հայաստանում մի նոր աստիճանի է հասել քաղաքաշինությունը. Երևան են եկել մոտ քսան քաղաք, որոնք ունեցել են կանոնավոր հատակագիծ և պաշտպանական հզոր համակարգ: Աշխարհիկ և պաշտամունքային շենքերի մասին պատկերացում է տալիս Գառնի ամրոցի համալիրը: IV դ. սկսվել է հայ արվեստի և ճարտարապետության զարգացման նոր փուլը: Ծնունդ առնող ավատատիրական հարաբերությունները նպաստել են Հայաստանում նոր կրոնի՝ քրիստոնեության տարածմանը: Շուրջ քառորդ դար լինելով միակ քրիստոնեական պետությունն աշխարհում՝ Հայաստանը սկզբից ևեթ ինքնուրույն մշակել է նոր կրոնի պաշտամունքային շենքերի՝ եկեղեցիների տիպերը: Ըստ պատմիչների վկայության՝ Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը, կործանելով հեթանոսական տաճարները, նրանց մեծ մասի հիմքերի վրա կառուցել են եկեղեցիներ, կրկնելով եղածՀաղպատի վանքային համալիր  (X-XIII դդ.) հատակագծային հորինվածքը: Այդ իսկ պատճառով Հայաստանի հնագույն եկեղեցիները մեծ մասամբ միանավ դահլիճներ են, սակավ՝ եռանավ բազիլիկներ: IV—VI դդ. տարածված դահլիճ տիպի եկեղեցիների մեծ մասի աբսիդը ներգծված է շենքի արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ, սակայն կան նաև ծավալից դուրս եկող բոլորաձև կամ բազմանիստ աբսիդով եկեղեցիներ ևս: IV դ. վերջերից դահլիճ տիպի և բազիլիկ եկեղեցիներում բեմի խորանի կողքերին Երևան են գալիս սենյակներ, ինչը պայմանավորված էր, ըստ Սահակ Պարթևի կանոնների, ամռանը քահանայի եկեղեցում բնակվելով: IV-VI դդ. դահլիճ տիպի եկեղեցիների առանձին ենթատիպ են արտաքին շենքերը, որոնց սրահները նախատեսված էին ապաշխարողների և դեռ չմկրտվածների համար: Եռանավ բազիլիկները տարածում չեն գտել և վաղ միջնադարում, VI դարից հետո մինչև XVII դ., այլևս չեն կիրառվել: IV դ. սկսած Հայաստանի պաշտամունք, ճարտարապետության մեջ հստակ նկատվում է զարգացման հիմնական գիծը, բազիլիկ շենքերի հետ միաժամանակ կառուցվել են նաև գմբեթավոր եկեղեցիներ, առաջին հերթին՝ կենտրոնագմբեթ շենքեր: Ճարտարապետության այս թեման ուներ տեղական արմատներ՝ կենտրոնակազմ էին Արարատյան թագավորության տաճարները, իսկ քարե գմբեթների ակունքները Հայաստանում գտնվում էին ժողովրդական բնակարանի փայտե վրանատիպ ծածկերում, որը նկարագրել է Քսենոփոնը: Այսրկովկասում հնագույն գմբեթավոր եկեղեցին էջմիածնի Մայր տաճարն է (301-303), որի մույթերը սկզբից ևեթ եղել են ենթագմբեթային նեցուկներ: Կենտրոնագմբեթ հորինվածքի երկու գաղափարների՝ քառակուսի հատակագծով չորս ազատ հենասյուների վրա հանգչող գմբեթի և խաչաձևԱնիի Մայր տաճարը հատակագծի միավորումը էջմիածնում կանխագործել է այդ թեմայի մարմնավորումը ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս ավելի ուշ կառուցված համանման հուշարձաններում: Այն VII դ. կրկնվել է Բագարանում և Բյուզանդիայի միջոցով տարածվել Եվրոպայում: էջմիածին-Բագարան տիպը նախօրինակ է ծառայել Կոստանդնուպոլսի Նեա եկեղեցու (IX դ), Աթոս լեռան հունական վանքերի (X-XIII դդ), Ֆրանսիայում Ժերմինե դե Պրե (IX դ), Իտալիայում Սան Սատիրո (IX դ.) և այլ տաճարների համար: VI դ. Հայաստանում ձևավորվել և VII դ. լայն տարածում են գտել մեծ թվով զանազանատիպ կենտրոնագմբեթ եկեղեցիներ: Հիմնականճարտ. գաղափարի՝ գմբեթատակ տարածության շուրջն ինտերիերի միավորման տարբերակների նման բազմազանությունը VI-VII դդ. հայկական շինարարական արվեստի հատկանիշն է, որը նրան առանձնացնում է վաղ միջնադարի քրիստոնեական աշխարհի ճարտարապետության մյուս դպրոցներից: Մշակվել են կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպերը՝ պարզ խաչաձև (քառախորան, եռախորան, միախորան ենթատիպերով), քառախորան գմբեթավոր քառակուսի (Մաստարայի տիպ), մույթերով քառախորան գմբեթավոր քառակուսի (Էջմիածին-Բագարանի տիպ)Էջմիածնի Մայր տաճար, միջանկյալ խորշերով քառախորան (Ավան-Հռիփսիմեի տիպ), շրջանին ներգծված քառախորան, շրջանց սրահով քառախորան (Զվարթնոցատիպ), բազմախորան: Կենտրոնագմբեթ կառույցներից բացի մշակվել են նաև երկայնական գմբեթավոր հորինվածքներ: Դեռևս V դ. հայ ճարտարապետության մեջ առաջին անգամ հանդես եկած քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքը (Տեկոր) լայնորեն կիրառվել է VI-VII դդ: Նրա զարգացումը VII դ. հանգեցրել է նոր տիպի՝ Դվինի և Թալինի եռաբսիդ քառամույթ գմբեթավոր բազիլիկներին, որոնց ինքնատիպ հորինվածքը հիմք է դարձել Այսրկովկասում զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում այդ տիպի եկեղեցիների կիրառման համար: Սակայն գմբեթավոր բազիլիկների ինտերիերի մասնատումն առանձին կանգնած նեցուկներով չէր համապատասխանում ժամասացության փոփոխված պահանջներին, ըստ որոնց, խորանի առաջ պետք է լիներ միասնական ընդարձակ տարածություն: Եվ արդեն VI դ. հայ ճարտարապետները, հաղթահարելով այդ թերությունը, ստեղծել են գմբեթավոր եկեղեցու միանգամայն նոր հորինվածք առանց միջանկյալ հենարանների՝ «գմբեթավոր դահլիճի» տիպը:

Վաղ միջնադարի հայկական մեմորիալ հուշարձաններում (հուշասյուներ, խաչաձև հատակագծով դամբարաններ) զգացվում է սիրիական ճարտարապետության ազդեցությունը, որն արտահայտվել է նաև. եռանավ բազիլիկների հարդարանքում (առավել ցայտուն՝ Երերույքում):  Սակայն V դարից ձևավորվել է հայ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը (Ճարտ. Ս. Քյուրքչյան)ճարտարապետության ազգային կերպարը՝ բյուրեղանալով VII դ: Հայ ճարտարապետության ինքնատիպությանը նպաստել է նաև հայկական և բյուզանդական եկեղեցիների խզումը, որը վաղ միջնադարում հանգեցրել է Հայաստանում ինքնուրույն ստեղծագործական դպրոցի առաջացմանը: Հայկական ճարտարապետության դասական շրջանն ավարտվել է VII դ. վերջով, որը համընկել է արաբական լծի հաստատմանը: Հայաստանի անկախության վերականգնումից հետո նախադրյալներ են ստեղծվել աշխարհիկ ճարտարապետության և քաղաքաշինության նոր վերելքի համար՝ պայմանավորված միջազգային առևտրի աշխուժացումով և ընդլայնմամբ:

IX—XIV դդ. պաշտամունքային ճարտարապետության մեջ նկատվում է VII դ. կիրառված հորրնվածքների կրկնության միտում: Մինչդեռ քաղաքացիական ճարտարապետության մեջ մշակվել և կիրառվել են շենքերի նոր տիպեր՝ մատենադարաններ, դպրոցներ, իջևանատներ, գավիթներ: Սկիզբ են առել վանական համալիրները՝ եկեղեցիներից բացի ընդգրկելով նաև քաղաքացիական շատ կառույցներ: IX-XI դդ. Հայաստանի ֆեոդալական մասնատվածությունը հանգեցրել է առանձին ճարտարապետական դպրոցների՝ Անիի, Սյունիքի, Վասպուրականի, Լոռու, XII-XIII դդ ՝ Արցախի դպրոցի առաջացմանը: Ուրույն է Տայքի իշխանության ճարտարապետության դպրոցը՝ իբրև հայկական, վրացական, բյուզանդական արվեստների համադրություն: Հայաստանի ճարտարապետության մեջ կարևոր դեր է խաղացել Անիի ճարտարապետական դպրոցը: Այն ազդել է հայկական ճարտարապետության զարգացման ամբողջ հետագա ընթացքի վրա և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը (ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Հ. Պողոսյան, Ս. Խաչիկյան, Կ. Հակոբյան, Գ. Մուշեղյան)մայրաքաղաքում մշակված ոճական ուղղությունը տարածել երկրի բոլոր նահանգներում: Միջնադարյան Հայաստանի խոշորագույն ճարտարապետ Տրդատի կերտած՝ Անիի Մայր տաճարում մշակված ջլաղեղների նմանողությամբ գմբեթատակ մույթերի փնջաձև մասնատումը հետագայում կիրառվել է գոթական ճարտարապետության մեջ: X-XI դդ. Հայաստանում ձևավորվել և XII-XIII դդ. տարածվել են գավիթներն ու ժամատները, որոնք ունեին եռակի՝ աշխարհիկ, պաշտամունքային, մեմորիալ նշանակություն: Համաշխարհային գեղարվետի մշակույթում եզակի երևույթ է Հայաստանում ձևավորված հուշակոթողի նոր տիպը՝ խաչքարը:  Պաշտամունքային ճարտարապետության մեջ գմբեթավոր դահլիճի ձևափոխման ճանապարհով ստեղծվել է եկեղեցական շենքի նոր հորինվածք՝ անկյուններում ավանդատներով «ներգծված խւսչը»: XI դ. Բագրատունյաց Հայաստանի անկումից հետո, զանգվածային աիտագաղթը հանգեցրել է նաև Արմուտքում հայ ճարտարապետության շատ հորինվածքների, առանձին կառուցատարրերի և հարդարանքի մանրամասերի տարածմանը: Հայաստանի անկախության կորստից, Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո խոշոր արտագաղթեր են տեղի ունեցել ինչպես սահմանակից երկրներ (Վրաստան, Իրան), այնպես էլ Ռուսաստան, Մոլդովա, Ղրիմ, Լեհաստան, Բալկանյան թերակղզի, Արմ. Եվրոպա, Հնդկաստան: Գաղթավայրերում կառուցված եկեղեցիները և աշխարհիկ շենքերը պահպանել են իրենց ոճական միասնությունը բուն Հայաստանի ճարտարապետության հուշարձանների հետ: Առանձնանում է Նոր Ջուղան, որտեղ իրանական և հայկական ճարտարապետների ինքնատիպ համադրությունը գաղթավայրի հուշարձանները դարձրել է եզակի՝ Արլ-ի ժողովուրդների արվեստում: Ուշ միջնադարի Հայաստանում անբարենպաստ քաղաքական և տնտեսական պայմաններն արգելակել են ճարտարապետության զարգացումը: XVII-XVIII դդ. շին. արվեստի նվաճումներիցԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը (ճարտ.՝ Ա. Թամանյան) առանձնանում է նոր տիպի համալիրի՝ վանք-ամրոցի ձևավորումը, որտեղ հաջողությամբ զուգակցված են երկու տարբեր՝ կրոնական կենտրոնի և պաշտպանական կառույցի հորինվածքները: XIX դ. պարսկական լծից Արլ. Հայաստանի ազատագրումը նպաստել է հայկական ճարտարապետության միջնադարյան փուլի ավարտին և արդիական քաղաքաշինության ու շինարարական արվեստի հետ հաղորդակցմանը: 

Զարգացող կապիտալիզմի ազդեցությամբ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել երկրի քաղաքացիական ճարտարապետության մեջ: Երևան են եկել Հայաստանի համար նոր տեսակի շենքեր՝ բանկեր, եվրոպական տիպի հյուրանոցներ, թատրոններ ևն, որոնք բոլորն էլ կառուցվել են XIX դ. կլասիցիզմի ոճով: Ի տարբերություն՝ պահպանվել են բնակելի տան և եկեղեցիների ազգային, ավանդական բնույթն ու ոճը:

XX դ. Հայաստանի Հանրապետության, ապա ՀԽՍՀ կազմավորումով սկսվել է  հայկական ճարտարապետության ժամանակակից փուլը: Այն բնորոշվում Է քաղաքաշինական խոշոր աշխատանքներով՝ պայմանավորված հանրապետության արդյունաբերության շեշտակի զարգացումով, որի ընթացքում վերակառուցվել են քաղաքները և գյուղերի մեծ մասը: Քաղքաշինական նոր սկզբունքներն առաջին անգամ ձևավորվել են 1924-ին Ա. Թամանյանի կազմած Երևանի գլխավոր հատակագծում. Կասկադ համալիր (ճարտ. Ջ. Թորոսյան)դրանք են՝  քաղաքի բո;լոր մասերի միասնություն, կենտրոնի և ծայրամասերի  հակադրության վերացում, օրգանական կապը ռելիեֆի հետ ևն: Մշակվել եև քաղաքային բնակելի տան նոր տիպեր, որոնք պարունակում են Հայաստանի ժողովրդական  ճարտարապետության դրական կողմերը (Ն. Բունիաթյան, Հ. Մարգարյան, Ա. Ահարոնյան): XX դ. սկզբին Հայաստանի ճարտարապետությունը զարգացել է երկու ուղղությամբ: Ա. Թամանյանի և նրա դպրոցի մշակած հասարակական  շենքերը նախագծվել և կառուցվել են ազգային ճարտարապետության  ժառանգության ստեղծագործական վերամշակումով: 1920-ական թթ. և 1930- ական թթ. 1-ին կեսին Հայաստանում տարածում է գտել կոնստրուկտիվիզմը: Կ. Հալաբյանի, Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի գործերում ձևը և կառուցվածքը համապատասխանում են իրենց նշանակությանը, չկա հարդարանք, կառույցի կերպարի ճշմարտացիությունն ստացվում է հակիրճ ձևերով: Միաժամանակ տեղական շինանյութի՝ տուֆի կիրառումը և ազգային ավանդների (հատկապես բնակարանային ճարտարապետության մեջ) արտահայտումը նպաստել են շենքերի ինքնատիպ կերպարի ստեղծմանը, որի շնորհիվ «հայկական կոնստրուկտիվիզմի» նշանակությունը դուրս է եկել ազգ. արվեստի շրջանակներից:

Հետպատերազմյան շրջանի Հայաստանի ճարտարապետությունը բնորոշվում է գեղարվեստորեն հագեցված գործերի ստեղծումով (Ս. Սաֆարյան. Մ. Գրիգորյան, Հ. Մարգարյան, Ռ. Իսրայելյան, Գ.Աղաբաբյան, Կ.Հակոբյան և ուր.): 1960-ական թթ. շինարարությունն արդի հիմքերի վրա դնելը, տիպարային նախագծման զարգացումը փոխել են հայկական ճարտարապետության դեմքը: Սոցիալական խնդրի՝ բնակարանային զանգվածային շինարարության կարճ ժամկետում իրագործումը, ունեցել է նաև բացասական հետևանքներ, սահմանափակ թվով տիպարային նախագծերը, աշխատանքների ցածր որակը, միայն կիրառական-գործնական կողմին ուշադրություն դարձնելը շեշտակի իջեցրել են հանրապետության բնակավայրերի ճարտարապետական կերպարի գեղագիտական որակը: Հայ ճարտարապետների և շինարարների ստեղծագործ, նվաճումները, բազմահարկ շենքերի կառուցումը հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով կիրառվել են նաև հանրապետության սահմաններից դուրս: Հասարակական խոշոր շենքերում և համալիրներում, որոնք կառուցվել են 1970-80-ական թթ., առկա է արմ-յան ժամանակակից ճարտարապետության ազդեցությունը, որն արտահայտվում է առաջին հերթին նրանց ծավալատարած. հորինվածքում: Միաժամանակ նկատելի է ազգային առաջադիմական ավանդույթները և առանձնահատկություններն արդիականի հետ ներդաշնակ զուգակցելու ձգտումը (Ջ Թորոսյան, Ա.Թարխանյան, Մ.Քյուրքչյան, Մ. Միքայելյան, Ս. Խաչիկյան, Հ. Պոդոպյսն, Լ. Չերքեզյան և  ուր.):


Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան գլխավոր խմբագրություն,մ Երևան, 1999, էջ 498-502:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am