ՉԱՐԵՔՅԱՆ Սուրեն Գաբրիելի [22.1(4.2). 1901, Թիֆլիս - 12.8.1979, Երևան], դիրիժոր: ՀԽՍՀ ժող. արտիստ (1956): Ուզբեկստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1944): Պրոֆ. (1971): Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (1932): 1932-79-ին (ընդհատումներով)՝ Երևանի (1957-64-ին՝ գլխ.), 1934-36-ին՝ Թիֆլիսի, 1936-44-ին՝ Տաշքենդի (գլխ.) օպերայի և բալետի թատրոնների դիրիժոր: 1927-79-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (ընդմիջումներով): Ղեկավարել է բազմաթիվ օպերաներ, իրականացրել է Լ. Խոջա-Էյնաթյանի «Նամուս» (1945), Գ. Արմենյանի «Խաչատուր Աբովյան» (1960), Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի» (1951) և ուզբ. մի քանի օպերաների առաջին բեմադրությունները:
Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 282-283:
Շատ դիտել են
ՔարտեզներԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
Դիտումներ - 189
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am