ՉԱՆՉՈՒՐՅԱՆ Սուրեն Վարազդատի (ծ. 23.9. 1937, Լենինական - 04.03.2009, Երևան), պարող, պարուսույց: ՀՀ վաստակավոր արտիստ (1973): Ավարտել է ԵՊՈԻ (1952): 1958-ից՝ Հայաստանի պարի անսամբլի մենակատար, 1993-2005-ին՝ գեղարվեստական ղեկավար:

Առանձնանում են «Կինտոներ», «Սարդարապատ», «Ղանթար» և այլ պարերի՝ Չանչուրյանի կատարումները: Բեմադրել է «Զարթոնք», «Ով Հայոց աշխարհ», «Քոչարի», «Ցնծության պար», «Սայաթ-Նովա» (բոլորը՝ Գ. և Ա. Կարապետյանների հետ) պարերը: Անսամբլի հետ ելույթներ է ունեցել 40-ից ավելի երկրներում:

ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (2001):

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 281:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am