ՉԱԼՏԻԿՅԱՆ Գեորգի Յակովի (6.10.1908, Կարս - 1971, Մոսկվա), ճարտարապետ: Ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը (1932): 1932-ից աշխատել է Մոսնախագիծ ինստուտում: 1945-65-ին՝ Մոսկվայի Իզմայլովո շրջանի գլխավոր ճարտարապետ: Համահեղինակների հետ նախագծել և իրականացրել է Մոսկվայի տարբեր շրջանների հատակագծումն ու կառուցապատումը, Դավիդկովո, Կունցևո շրջանների, Գագարինի անվ. հրապարակի, Վեռնադսկու պողոտայի կառուցապատումը, բնակելի տներ, Ռադիոէլեկտրոնիկայի, Կոշիկի, Կտորեղենի, ճենապակու տները, Մոսկվայի շինարարների մշակույթի տունը, «Զվյոզդնի» կինոթատրոնը ևն:

ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրց.՝ Դավիդկովո շրջանի կառուցապատման համար:

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 279:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am