ՉԱԼԴՐԱՆՅԱՆ Վիգեն (Վաղարշակ) Հակոբի (ծ. 26.12.1955, Երևան), կինոռեժիսոր: Ավարտել Է ԵԳԹԻ (1978), Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստուտը (1981): 1973-74-ին՝ ԵԴԹ դերասան, 1983-85-ին՝ ԵՌԹ ռեժիսոր (Ա. Գելմանի «Նստարան», Ա. Ա. Գրիգորյանի հետ, Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա զավակները», երկուսն Էլ՝ 1984), 1981-ից՝ Հայֆիլմի ռեժիսոր, 1998-99-ին՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի փոխնախարար: Կինոնկարներից են՝ «Ապրիլ» (1985, տարբեր կինոփառատոների 5 մրց.), «Ձայն բարբառոյ...» (1991, գլխ. դերակատար, նկարիչ, համասցենարիստ՝ Չալդրանյան, 1-ին միջագգային կինոփառատոնի «Ոսկե արծիվ» մրցանակ, Թբիլիսի, 1993, 1-ին հայկական «Դեբյուտներ» կինոփառատոնի գլխավոր մրցանակ, Երևան, 1993, 27-րդ համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե Ռեմի» մրցանակ, Հյուստոն, 1994, ևն), «Լռության սիմֆոնիա» (2001), «Քրմուհի» (2006): Հեղինակ է նաև մի շարք տեսաֆիլմերի: Նկարահանվել Է կինոյում («Հեղկոմի նախագահը», 1977, «Անուշ», 1983, «Շնչառություն», 1988, բոլորը՝ Հայֆիլմ):

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական  հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 277:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am