ՉԱՔՄԱՔՉՅԱՆ (Չագմագճյան) Արտո (Հարություն) Սուրենի (ծ. 26.6.1933, Կահիրե), քանդակագործ: Կանադայի գեղարվեստի թագավոր, ակադեմիայի անդամ (1991): 1948-ին հայրենադարձել Է: Ավարտել է ԵԳՈՒ (1952), ԵԳԹԻ (1959): 1975-ից բնակվում է Մոնրեալում: 1978-ից դասավանդում Է Քվեբեկի համալսարանում: 1960- ական թթ. Չաքմաքչյանն առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը [մոր, Կոստան Զարյանի (երկուսն էլ՝ բրոնգ), Առնո Բաբաջանյանի (Երանգավորված գիպս, երեքն էլ՝ 1965, ԺԱԹ), Կոմիտասի (1969, բրոնզ, ՀԱՊ) դիմաքանդակները, «Ազատություն» (1973, հրակավ) հորինվածքը]: Դեկորատիվ-կիրառական քանդակներից են՝ «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» (երկուսն էլ՝ 1959, ջնարակ), որոնք աչքի են ընկնում ագգային քանդակաձևերի յուրօրինակ մեկնաբանմամբ: 1970-ական թթ-ից Չաքմաքչյանի արվեստում ի հայտ են եկել վերացական ձևերով ընդհանրացված խորհրդանշական գործեր («Երկու ծավալ», «Նստած մարմին», «Ծավալ № 1», երեքն էլ՝ 1975, գիպս, «Ուղերձ», «Անառակ որդին», երկուսն էլ՝1990, բրոնզ) և գրաֆիկական շարքեր («Սևը և ճերմակը», 1976, ևն): Նա մեծ համբավի է արժանացել «Կոմիտաս» (1983, բրոնզ, Դետրոյտ) և «Ապրիլյան հուշակոթող» (1984, բրոնզ, Տորոնտո) մոնումենտալ հուշարձաններով: 1960-ից մասնակցել է հանրապետական, միութենական, միջագգային ցուցահանդեսների: Գործերից պահվում են ՀԱՊ-ում, ԺԱԹ-ում և արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: Ն Ա. Ստեփանյանի հետ կազմել և հրատարակել է «Միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստը» (ռուս., 1971) ալբոմը:

ՀՀ Մովսես Խորենացու (2005), մշակույթի նախարարության ոսկե (2005) մեդալներ:
 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 284:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am