ՉԱԽԱԼՅԱՆ Ցոլակ Մեսրոպի [1.5.1921, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) - 1983, Երևան], ճարտարապետ: ՀԽՍՀ վաստակավոր  ճարտարապետ: Ավարտել է ԵՊԻ (1947): 1964-1968-ին՝ Երևաննախագիծ ինստուտի ճարտարապետահատակագծային արվես-տանոցի գլխավոր ճարտարապետ: Համահեղինակների հետ կազմել է Երևանի գլխավոր հատակագծի տեխ-տնտ. հիմնավորումը, 1100000 բնակչի հաշվարկով գլխավոր հատակագիծը (1971), Նորք և Նուբարաշեն շրջանների, Դավիթաշենի Դ, Շահումյանի № 16, Ջրվեժի «Մայակ» միկրոշրջանների մանրամասն հատակագծերը, իրականացրել Արարատյան, Քանաքեռ, Նորք, Եռանկյունի բնակելի շրջանների, առանձին միկրոշրջանների ու թաղամասերի կառուցապատումը:

 

Աղբյուրը՝  «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 279:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am