ՇԱՀԻՆ էդգար Պետրոսի. ծնվել է 1874 թվականի հոկտեմբերի 31-ին Վիեննայում, նկարիչ: Սովորել Է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում (1890- 1892), 1893-ից հաճախել Է Փարիզի Ժյուլիեն Էդգար Շահին <<Պարահանդես փողոցում (հուլիսի 14)>> (1908): Հայաստանի ազգային պատկերասրահ:ակադեմիան: 1896-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», 1896, «Փողոցի մի անկյուն», 1897, «Անապաստանը», 1899, և այլն) մասնակցել Է «սալոններին»: 1899-ին ճանաչման Է հասել փորագրություններով: 1900-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Շահինը արժանացել Է ոսկե մեդալի, ընտրվել Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության,Էդգար Շահին <<Փարիզի Տիրամոր եկեղեցին>> (1910): Հայաստանի ազգային պատկերասրահ: Հռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ. 1901-ին մասնակցել Է Վենետիկի բիենալեին: 1903-ին Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում Շահինի 20 փորագրություններն արժանացել են ոսկե Մեծ մրցանակի, ֆրանսիական կառավարությունը նրան շնորհել Է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան: Շահինի փորագրություններում [«Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս», երեքն Էլ՝ 1900, «Լաթահավաք կինը» («Ձորձահավաքը»), «Շատո Ռուժ: Ապուրի հերթում», երկուսն Էլ՝ 1901, «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», երկուսն Էլ՝ 1902, «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը», հինգն Էլ՝ 1903. «Թխահերն ու շիկահերը», 1907, «Ընկած ձին», 1910, և այլն] կիրառել Է փափուկ լաք, աքվանտինտա՝ նախապատվությունը տալով օֆորտին, որը հասցրել է կատարելության:

Էդգար Շահին <<Շուկա Փարիզում>> (1930): Հայաստանի ազգային պատկերասրահ:Համադրելով գործողության հաջորդ. պահեր՝ պահպանելով բնականությունը՝ Շահինը հասել է ռեալիստական խոր արտահայտչականության: 1905-ին և հետագայում նա ճամփորդել Է Իտալիայում, ստեղծել «Իտալական տպավորություններ» շարքը («Կուլլոնի աբբայարանը», 1915, «Սուրբ Պետրոսի ջրանցքը», «Ոգիների տունը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Ի՛նչ գեղեցիկ հայկական քիթ», 1921, «Հմայիչ կինը», «Հրաշալի Երեխան», «Ֆրանչեսկոնի», 1922-1925): 1930-ին Բրետանի Լա Մանշի ափերին ստեղծել Է «Կրաուգիկ», «Ձկնորսական նավակներ», «Փոքրիկ լողափ» բնանկարների շարքը:

Հաստոցային գրաֆիկային զուգահեռ Շահինը ձևավորել է նաև գրքեր (Ֆլոբերի «Նոյեմբեր», 1927, և այլն):Էդգար Շահին <<Լուիզ Ֆրանսի դիմանկարը>> (1902): Հայաստանի ազգային պատկերասրահ:

Շահինի ստեղծագործությունը հայ մշակույթի և XX դարի սկզբի եվրոպական կերպարվեստի նշանակալի երևույթներից Է՝ ուրույն մտածելակերպով և ազգային ինքնատիպությամբ:

Էդգար Շահին <<Ջեմման սպիտակ չալմայով>> (1909): Հայաստանի ազգային պատկերասրահ:Ֆրանսիայի գեղարվեստագետների ազգային ընկերության նախագահության (1908), Թիֆլիսի Հայ արվեստագետների միության (1916), Փարիզի «Անի» խմբակցության (1926, 1929-ից՝ նախագահ), Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր (1928), Հայ ազատ արվեստագետներու միության (1931), ֆրանսիական «Անկախներ» խմբի (1933) անդամ:

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1936), Թբիլիսիում (1936), Լենինգրադում (1940): 1974-ին և 1994-ին Երևանում բացվել են Շահինի ծննդյան 100 և 120-ամյակներին նվիրված ցուցահանդեսներ: Շահինը Հայաստանին է նվիրել 160 աշխատանք: Գործերից պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, ՀԱՊ-ում, Էրմիտաժում (Ս. Պետերեբուրգ), Պուշկինի անվան կերպարվեստի (Մոսկվա) և այլ թանգարաններում: 1995-ին Ֆրանսիայի Ժիզյո քաղաքից (Նորմանդիա) ոչ հեռու, Սեն Միշելում, բացվել է Շահինիի թանգարանը: Մահացել է 1947 թվականի մարտի 18-ին Փարիզում:

 

Գրականության ցանկ  

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Տես նաև՝

Տեսադարան (էդգար Շահին)

Շիշմանյան Ռ. Մ., Էդգար Շահին (1874-1947), Ե., 1956: Էդգար Շահինի աշխատանքների կատալոգ, Ե., 1975:

Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստ, Ե., 1991:

Офорты Эдгара Шаина. Л., 1940:

Avedissian О., Peintres et Sculpteurs Armeniens, Le Caire, 1959;

Fabanelli M. K., Edgar Chahine, Milano. 1977.



 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am